Այսօր՝ մայիսի 5-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան:
Առաջին հանդիպումը տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Իլհամ Ալիևը «Զագուլբա» պալատում կհյուրընկալի Իրակլի Ղարիբաշվիլիին:
Նախատեսվում է, որ Վրաստանի կառավարության ղեկավարը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ:
Վարչապետը հանդիպում կունենա նաեւ Ադրբեջանի միլիմեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ:
Պաշտոնական պատվիրակությանն ուղեկցում է փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարարը դեմ առ դեմ հանդիպում կանցկացնի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ: