Այս տարվա հունիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ը Վրաստանի մասշտաբով գետերում, լճերում և ծովում խեղդվել է 39 մարդ, միաժամանակ փրկարարների կողմից փրկվել են` 192 մարդ, – այս մասին հաղորդեցին InterpressNews-ին Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից:

Նրանց տեղեկատվության համաձայն, ամռանը գետերում մահացել է 20 մարդ, լճերում` 1, իսկ ծովում` 8: Ինչ վերաբերում է փրկվածներին, փրկարարները խեղդվելուց փրկել են՝ 11 մարդու գետերում, 36-ը լճերում, իսկ 145 մարդու ծովում:

Արտակարգ իրավիճակների ծառայության լրատվական ծառայությունից հայտնում են, որ փրկարարները իրականացնում են 24 ժամյա մոնիտորինգ այն վայրերում, որոնք համարվում են լողանալու տարածքներ և որտեղ կան անվտանգության և արգելող նշաններ, ինչպես նաև ծովում արգելանշանները, որոնք զգուշացնում են քաղաքացիներին, որ արգելված տարածում լողալն անվտանգ չէ:

Նրանց խոսքերով, փրկարարները չեն վերահսկում այն վայրերը, որոնք չեն համարվում լողալու տարածքներ, այդ թվում `ինչպես ծովափը, այնպես էլ Թբիլիսիի ջրամբարի տարածքը:

Միևնույն ժամանակ, ըստ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության մամլո ծառայության, այս տարի ինչպես Սևծովյան, այնպես էլ այսպես կոչված Թբիլիսիի ծովի տարածքում ընդհանուր առմամբ ավելացվել է 140 փրկարար, իսկ 200 փրկարարներ արդեն աշխատում են Սև ծովի ափին, իսկ Թբիլիսիի ծովում` 100 փրկարար: