Այսօր, հուլիսի 27-ին տեղի է ունենում լուսնի ամբողջական խավարումը, որը գրանցվել է վերջին 100 տարում։
Երկիր մոլորակը անցնում է Լուսնի և Արևի միջով, իր ստվերը գցելով մեր արբանյակի վրա և ներկելով այն կարմիր գույնով: Սա վերջին 1 դարում Լուսնի ամենատևական ամբողջական խավարումն է։
Լուսինը 100%-ով խավարեց ժամը՝ 22։25-ին, լրիվ խավարում՝ 00։22-ին իսկ ավարտը՝ 2:15-ին։
Այս տարի Լուսնի ամբողջական խավարումը կարող են տեսնել Արևելյան Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բնակիչները: Եվրոպայի, Արևելյան Ասիայի բնակիչները տեսնում են Լուսնի մասնակի խավարումը: Այն կտևի մոտ 6 ժամ, իսկ ամբողջական խավարումը՝ 2 ժամ 29 րոպե:
Գիտնականների նշմամբ խավարման ժամանակ Լուսինը կերևա սովորականից փոքր: Լուսնի ուղեծիրը շրջանաձև չէ, այդ պատճառով Լուսինը կարող է տարբեր չափերի երևալ:
Այս մասին հայտնում է BBC-ն: