Ախալքալաքի Ջավախիշվիլի փողոցում բարձրավոլտ նոր էլեկտրական գիծ է տարվում, որի երկարությունը կազմում է 400 մետր:
Քաղաքի կենտրոնական, Ջավախիշվիլի փողոցում աշխատանքային եռուզեռ է: Շինարարները փողոցի 400 մետրանոց հատվածի ասֆալտն են փորում: Շինարարների խոսքերով նոր անցկացվող հոսանքագծի աշխատանքները կավարտվեն 4-5 օրվա ընթացքում:
Energo Pro Georgia-ի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ նոր և ալտերնատիվ հոսանքագիծ է կառուցվում:
«Նոր գիծ են կառուցում, չնայած կարճ է, բայց շատ կարևոր է: Հիմա քաղաքի շուրջ 2000 բաժանորդ ալտերնատիվ էլեկտրական գծից են հոսանք ստանում: Նոր գիծը լինելուց հետո, այն որպես հիմնական կծառայի»,- այս մասին հայտնեցին Energo Pro Georgia-ի ընկերությունից:
Նշենք, որ Ախալքալաքի կենտրոնական հատվածում հոսանքագծերում վթարները հաճախակի բնույթ են կրում: Բնակիչները բողոքում են, որ ամեն ուժեղ քամուց հոսանքն անջատվում է:
Նոր կառուցվող բարձրավոլտ հոսանքագծի կարևորությունն այս առումով կենսական նշանակություն ունի:
Աղունիկ Այվազյան