Ըստ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, հնարավոր է Վրաստանի ու Հայաստանի միջև զբոսաշրջության սեկտորի ակտիվացում:
Ըստ Գրիգորյանի, համատեղ փաթեթները հետաքրքիր կլինեն զբոսաշրջիկների համար:
«Կարելի է ասել, որ ամեն երկրորդ զբոսաշրջիկը, ով այցելում է Երևան, ապա մեկնում է Թբիլիսի, կամ հակառակը: Մենք չենք վերահսկում այդ գործընթացը: Կա պոտենցիալ զարգացման համար և պետք է խթանել դա: Վրաստանի և Հայաստանի համատեղ զբոսաշրջային փաթեթները հետաքրքիր կլինեն», – լրագրողների հետ զրույցում նշել է փոխվարչապետը:
Ըստ Գրիգորյանի, Վրաստանի և Հայաստանի միջև էներգետիկ կապերը պետք է անպայման խորանան, ինչպես նաև կա ներուժ առևտրի տեսանկյունից:
Նյութը` bizzone.info