Ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանման և զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու նպատակով ամռանը Բաթումիում սկսեցին գործել 125 վիդեոտեսախցիկ: Այս մասին ասվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Բաթումի քաղաքապետարանի աջակցությամբ 144 վայրերում տեղադրվել են տեսախցիկներ: Ճանապարհային հատվածներից բացի, քաղաքի պատմական հատվածում և զբոսայգու տարածքում տեղադրվել են լրացուցիչ տեսախցիկներ:
«ՃՏՊ-ների քանակի կրճատման հետ մեկտեղ, տեսախցիկները կնպաստեն հանցագործությունների դեմ պայքարին, քրեական միջադեպերի բացահայտմանը և, ընդհանրապես, անվտանգության ապահովմանը», – նշված է ՆԳՆ-ում:
Մոտ ապագայում Բաթումի փողոցներում ներքին գործերի նախարարությունը ծրագրում է տեղադրել ևս 80 տեսախցիկ:
Վրաստանի ՆԳՆ-ի կայքում տեղադրվել են ոստիկանության տեսախցիկների բոլոր վայրերի ցանկը:
Վարչությունում նաև հիշեցնում են երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների հավաքագրման կանոնների մասին: Ինչպես հայտնի է, Վրաստանում երթևեկության կանոնների պահպանմանը հետևում են «խելացի» տեսախցիկները:
Տեսախցիկի կողմից ամրագրված խախտումից անմիջապես հետո մեքենայի սեփականատիրոջը տույժը ծանուցվում է SMS-հաղորդագրության տեսքով:
Եթե վարորդը որոշի տուգանքը վճարել 10 օրվա ընթացքում, ապա նա կարող է վճարել 20% պակաս: Եթե վարորդը անտեսի SMS- հաղորդագրությունը, տուգանքի մասին զեկույցը նրան կհանձնվի փոստով, և 30 օրվա ընթացքում նա ստիպված կլինի վճարել այն:
Այն դեպքում, եթե վարորդը հրաժարվի ընդունել տույժի մասին արձանագրությունը, ապա նրան` 30-ից 60 օրվա ընթացքում երկրորդ անգամ կուղարկեն փոստով: Եթե երկրորդ անգամ իրավախախտը չցանկանա տուգանք վճարել, ապա նրա արձանագրությունը կհրապարակվի ՆԳՆ police.ge կայքում և կհամարվի, որ վարորդը դա ընդունել է: