Ախալքալաքի փողոցների բաց դիտահորերը փակվում են կափարիչներով, իսկ փողոցի մակարդակից բարձրները իջեցվում են: Այս աշխատանքներն իրականացնում է Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերությունը:
Քաղաքի փողոցներում բազմաթիվ դիտահորերի կափարիչների բացակայությունն անվտանգ երթևեկությանը սպառնացող լուրջ խնդիրներից մեկն է: Քաղաքի բնակիչներն ու վարորդները ստիպված սեփական ուժերով են լուծել առանց կափարիչ մնացած ու երթևեկության համար վտանգավոր դարձած բաց դիտահորերի խնդիրը՝ դրանց մեջ ծառի ճյուղեր, դրոշակներ և այլ իրեր դնելով, ինչպես նաև փակելով մաշված անվադողերով:
Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության Ախալքալաքի սերվիս կենտրոնի մենեջեր Արտակ Թարլամազյանի խոսքերով, արդեն մեկ շաբաթ է իրենց աշխատակիցները աշխատանքներ են իրականացնում քաղաքի փողոցներում փակելով բաց դիտահորերը:
Այսօրվա դրությամբ քաղաքի 8 փողոցների շուրջ 9 դիտահորեր փակվել են, իսկ թվով 4-ը իջեցվել են ասֆալտի մակարդակին:
Ներկայացնում ենք այն փողոցների շարքը, որտեղ այս օրերին իրականացվել է համապատասխան աշխատանքներ.
Չարեց փողոցի 3 և 4 հասցեներում
Մաշտոց փողոցի 4, 21, 23, 26 հասցեներում
Մկրտիչ Սարգսյան փողոցի 3 և 4 հասցեներում
Ռուսթավելի փողոցի 7 և 9 հասցեներում
Ծերեթելի փողոցի 46 հասցեում
Մալխասյան փողոցի 9 հասցեում
Պագրանիչնայա 2 հասցեում
Ձնելաձե և Չարենց փողոցների խաչմերուկում
Ընդհանուր առմամբ Ախալքալաքում կտեղադրվի, կփակվի կամ կիջեցվի թվով 37 դիտահոր:
Աղունիկ Այվազյան