Ախալքալաքը ստացել է 200 մեծ և ստանալու է 70-72 փոքր նոր աղբարկղեր։
Ախալքալաքի շրջանը ավելի մաքուր պահելու համար ավելացվում են աղբամաններ:
“Մենք ունենք երկու մեքենա, հնարավոր չի, որ ամբողջ քաղաքը շրջեն 08:00-08:30-ին։ Մեքենան սկսում է քաղաքում շրջել ժամը 07:00-ից մինչև 09:30-ի սահմաններում, եթե մենք աղբարկղեր ավելացնենք, ցանկացած բնակիչ իրեն հարմար ժամին աղբը կթափի և մեքենայի չի սպասի”, – ասում է Արմեն Բիչախչյանը։
Քաղաքում կտեղադրվի 49 աղբարկղ, սկզբնական շրջանում կտեղադրեն պետական հաստատությունների շենքերի մոտ։
10 օրվա ընթացքում Ախալքաղաք կհասնեն փոքր աղբամանները, որոնք էլ կտեղադրվեն քաղաքի կենտրոնական՝ Ազատության փողոցում, մինչև Դարբինյանի հետ խաչմերուկ, Մշակույթի տան, Քաղաքապետարանի, եկեղեցու, մանկապարտեզների և կենտրոնական այգու մոտ, մայթերի վրա։
Մեծ աղբարկղերից կտեղադրվի այն գյուղերում, որոնք ասֆալտապատ են և նաև այս տարվա ընթացքում ասֆալտապատվող գյուղական ճանապարհներին, քանի որ աղբատար մեքենաները նախատեսված են ասֆալտապատ ճանապարհով երթևեկելու համար։
Գայանե Ակոջյան