Ախալքալաքի շրջանի տեղական բյուջեի միջոցներով կհարթեցվի 125 900 մ գյուղական ճանապարհ:
Շրջանի գյուղական ճանապարհները բարեկարգվելու են երկու փուլով: Աշխատանքների մի մասն իրականացնում է «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը, երկրորդ մասը` Ախալքալաքի սպասարկման կենտրոնը:
15 գյուղական ճանապարհների բարեկարգման համար հայտարարվել էր 200 000 լարի գումարով տենդեր-մրցույթ: Տենդեր-Մրցույթի հաղթող է ճանաչվել «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը` 104 942 լարի գումարով:
«ՋավախվԱվտո Գզա»-ն ճանապարհների հարթեցման աշխատանքներ է իրականացրել հետևյալ գյուղերում.
Կարտիկամ-Բուզավեթ` 4250 մ
Կարտիկամ-Աբուլ` 6650 մ
Կարտիկամ-Թախչա` 4250 մ
Մյասնիկյան-Էրինջա-Դավնիա-Խավեթ՝ 10750 մ
Ալաստան-Կոկիո՝ 3100 մ
Քարսեպ-Ափնիա-Գոգաշեն՝ 7050 մ
Ղադոլար-Մոդեգամ՝ 4600 մետր
Թոթխամ-Կորխ՝ 2500 մետր
Լոմատուրցխ-Բուռնաշեթ՝ 2200 մետր
Ալաթուման-Բեժանո՝ 1450 մ
Պետական մայրուղուց մինչ Մաջադիա գյուղ` 3600 մ
Պետական մայրուղուց մինչև Խուլգումո-Կուլիկամ-Կարտիկամ` 3700 մ
Արագվա-Զակ-Բուղաշեն-Մերենիա-Էխտիլա-Փոքր Սամսար՝ 16950 մ
Բուղաշեն-Բալխո-Գոման-Օլավերդ՝ 7950 մ
Դիլիսկա-Պտենա-Չունչա` 7200 մ
Խանդո գյուղից մինչ Ախալցիխե տանող պետական ճանապարհը` 4200 մ
Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը կբարեկարգի հետևյալ ճանապարհները.
Չամդուրա-Մուրջախեթ պետական ավտոմայրուղուց` 4500 մ
Խորենիա գյուղից մինչև պետական մայրուղի` 4000 մ
Գումբուրդո գյուղի ներքին ճանապարհները` 2000 մ
Կիրովական գյուղի ներքին ճանապարհները` 3000 մ
Բարալետ-Իխթիլա` 2300 մ
Ալաթուման-Բեժանո` 3500 մ
Տուրցխ գյուղի ներքին ճանապարհները` 1700 մ
Բավրա-Կուլիկամ` 1300 մ
Բավրա-Կարտիկամ` 2200 մ
Գոման-Օլավերդ` 4000 մ
Բավրա գյուղի ավտոճանապարհները` 2000 մ
Պետական մայրուղուց մինչև Դադեշ գյուղ` 4000 մ
Հոկամի ներքին ճանապարհները` 2000 մ
Շուշան Շիրինյան