Դեկտեմբերի 19-ից 20-ը Ախալքալաքի շրջանում կանցկացվի աշխատակիցների ատեստավորում և հերթական մրցույթ թափուր տեղերի համար:

Դեկտեմբերի 4-ից հայտարարված է Ախալքալաքի շրջանի և շրջանային վարչության 43 թափուր տեղերի մրցակցություն: 14 թափուր տեղ Վարչության աշխատակազմում, 28 թափուր տեղ վարչության ներկայացուցիչների և մասնագետների և մեկ թափուր աշխատատեղ Ախալքալաքի շրջանային Սակրեբուլոյում, ընդհանուր առմամբ 43 թափուր աշխատատեղ:

Ըստ Ախալքալաքի շրջանի պաշտոնական կայքի տեղեկությունների ընդունվել է 340 հայտ: Ատեստավորումն իրականացնում է Վրաստանի արդարադատության նախարարությունը: Ատեստավորումը տեղի կունենա Ախալքալաքի քաղաքային վարչության շենքում վրացերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով:

Ատեստավորումը անցնելու համար պետք է պատասխանեն 30 հարցերի, 60 առաջադրված թեմաներից` Վրաստանի Սահմանադրությունից, Տեղական ինքնակառավարման մասին օրենքից, Հանրային ծառայության մասին օրենքից, Եվրոպական կանոնադրություն և Վրաստանի Ադմինիստրատիվ օրենսգրքից: