Այսօր Ախալքալաքի համար 5 դպրոցում հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ դասարանցիների միջև անցկացվեց ինտելեկտուալ մրցույթ։
Մրցույթի նախաձեռնողը դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Լիդա Կոբալյանն էր։ Ինտելեկտուալ խաղի ընթացքում հնչում էին հարցեր բնագիտական առարկաներից։ Խաղի մասնակից երեք թիմերը նախապես ծանոթացել էին հարցերին։
Հարցը հնչելուց հետո թիմի անդամներից մեկը պատասխանում էր, իսկ մյուսները իրավունք էին ստանում լրացում անելու։ Պատասխանները գնահատող Ժյուրին՝ դպրոցի ուսուցչական աշխատակազմն էր, այդ թվում նաև տնօրենը, ով թե օգնում, թե հարցեր էր տալիս պատասխանողներին հնարավորինս օբյեկտիվ գնահատելու համար։
Խաղի ընթացքում, բացի հարցեր և պատասխաններ հնչելուց նաև գեղարվեստական դադարներ էր լինում, դպրոցի տաղանդավոր աշակերտները երաժշտական և պարային կատարումներով էին հանդես գալիս։
Ինտելեկտուալ խաղի հաղթող ճանաչվեց կապույտ թիմը՝ 6-րդ դասարանցիները, նրանք կարողացել էին հավաքել առավելագույն միավորները, իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականներում համապատասխանաբար ծիրանագույն և կարմիր թիմերն էին՝ 7-րդ և 5-րդ դասարանի աշակերտները։ Պարգևներ ստացան նաև այն աշակերտները, ովքեր խաղի ընթացքում հանդես եկան ելույթներով։
Խաղը վարում էին դպրոցի բարձր դասարանի աշակերտները, ովքեր և օգնել էին կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու։ Խաղին ներկա էին ոչ միայն դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները, այլ նաև ծնողներ ու հյուրեր։
Սոնա Տոնականյան