Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին, ժայռի լանջին 6 ցինկե և փայտե դագաղներ կան։

daghagh 1

Ախալքալաքի երիտասարդների խոսքերով, դա այն ցինկե դագաղներն են, որոնցով այլ երկրներից մահացածներին բերում են Վրաստան հուղարկավորելու: Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհին մահացածին տեղափոխում են ուրիշ դագաղի մեջ և այդ ցինկյա դագաղները ժայռից վայր գցում։

Ըստ Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի, այդ տարածքները մաքրելը իրենց պարտականությունների մեջ չի մտնում։

Իսկ Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը ասաց, որ անպայման հետամուտ կլինեն և կհեռացնեն այդ տարածքից։

«Ես տեղյակ չէի այդ մասին, անպայման մարդ կուղարկենք, որպեսզի նայեն և մաքրեն տարածքը», – ասաց նա։

dagagh2

Գայանե Ակոջյան