Այսօր Հայաստանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ տոնակատարություն էր նաև Օրջա գյուղում։

Օրջայի հանրային դպրոցում տոն էր։ 11-րդ դասարանցիները իրենց դասվար Վարդիթեր Յուզբաշյանի հետ կազմակերպել էին միջոցառում Հայաստանի անկախության 100-ամյակի առիթով։

Հնչեցին հայ ստեղծագործողների հին ու նոր ստեղծագործություններ, պարեցին հայկական Քոչարին և Յարխուշտան։

par orja

aghjik duxov

“Մենք սերունդն ենք այն հերոս ժողովրդի, որն ունի հիշարժան ու սխրալի պատմություն։ Հայ ժողովրդի մշտական պայքարը հանուն իր ոգու, հայրենիքի, կուլտուրայի եղավ իր լեզվի մշտավառ պաթոսը, որը թուր կեծակի նման անցավ բոլոր ժողովուրդների պատմության միջով։ Մայիսյան եռատոնը դարձավ քառատոն, որը նշանավորվեց թավշյա հեղափոխությամբ” , – իր շնորհավորական խոսքում ասաց Վարդիթեր Յուզբաշյանը։

dasghek

Տոնակատարությանը ներկա էին գյուղի բնակիչները, աշակերտների ծնողները։

zhoghovurd orja

Միջոցառմանը երաժշտական համարներով հանդես եկան դպրոցի աշակերտները։

dhol zurna

Գայանե Ակոջյան