Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր մանկապարտեզի սաներն Ամանորին նվերներ կստանան:
Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզներում, համավարակի պատճառով, այս տարի, ծնողների մասնակցությամբ, ամանորյա միջոցառումներ չեն անցկացվի, սակայն մինչև դեկտեմբերի 29-ը մանկապարտեզները տարբեր ակտիվություններ կանցկացնեն։ Այդ տոնական միջոցառումների ընթացքում երեխաները կստանան նվերներ: Նվերների փաթեթ կստանա 1167 երեխա։
Փաթեթը ներառում է քաղցրավենիք և փոքրիկ խաղալիք։ Յուրաքանչյուր փաթեթն արժե 20 լարի 50 թեթրի։
Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է 16 մանկապարտեզ։