Ուկրաինայի և Վրաստանի բնակիչները մեկնում են գումար աշխատելու Եվրամիության երկրներ: Ղազախստանը, իր զարգացող տնտեսությամբ, գրավում է Կենտրոնական Ասիային, իսկ Ռուսաստանը ընդունում է նախկին Խորհրդային Միության տարբեր մասերից միլիոնավոր աշխատանքային միգրանտներ: Ընդհանուր առմամբ, այս տարածաշրջանի 30 միլիոն բնակիչներ արտագնա աշխատանքի են գտնում իրենց երկրներից դուրս:
Այս մասին հաղորդում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ-ը): Սակայն, ոչ միայն աշխատանքային միգրանտներն են կազմում ներգաղթածների հոսքը, այլ մարդիկ թողնում են իրենց տները փախչելով հակամարտությունից: ՄՄԿ-ի տվյալներով, տարածաշրջանում կա մոտ 5,5 մլն փախստական: Ճնշող մեծամասնությունը` 3.9 միլիոնը, բնակվում է Թուրքիայում: Ուկրաինայի ներքին տեղահանված անձինք կազմում են մոտ 1,5 մլն: Ավելի փոքրաքանակ խմբեր ապրում են նաև արևմտյան Բալկաններում և Հարավային Կովկասի երկրներում:
Այժմ ի հայտ են գալիս զանգվածային տեղափոխումների նոր երթուղիներ Թուրքիայից մինչ Սև ծով և Ալբանիայի, Չերնոգորիայի և Բոսնիայի լեռնային զանգվածների զառիթափ լանջերը:
«Մենք տեսնում ենք այս հսկայական և բազմազան տարածաշրջանի բնակիչների վերաբնակեցման բարդ սխեման, – ասում է ՄՄԿ-ի տարածաշրջանային տնօրեն Արգենտինա Զաբադոսը: Անկասկած, միգրացիան դրական ազդեցություն ունի բազմաթիվ ոլորտներում, միգրանտների հայրենիք ուղարկած փոխանցումները նպաստում են զարգացմանը, կայունությանը և համընդհանուր համայնքների կառուցմանը»:
Նրա խոսքերով, ՄՄԿ-ը ձգտում է ամրապնդել դրական ազդեցությունը, սակայն կան նաև բազմաթիվ խնդիրներ:
«Մենք կցանկանայինք օգնել երկրներին հաղթահարել միգրացիայի հետ կապված դժվարությունները, – ասում է Զաբադոսը: Եվ առաջին հերթին մենք ուզում ենք վերջ տալ այն մարդկանց տառապանքին, ովքեր ընկել են հանցավոր խմբերի և մարդկանց առևտրով զբաղվողների ձեռքը, ովքեր զբաղվում են տղամարդկանց, կանանց և երեխաների աշխատանքային և սեռական շահագործմամբ»:
Այս և այլ հարցերը քննարկում են Վիեննայում կայացած եռօրյա հանդիպման մասնակիցները, որին ներկա էին ՄՄԿ-ի տարածաշրջանային ղեկավարները, ինչպես նաև տարածաշրջանի տարբեր երկրների և հասարակական կազմակերպությունների համապատասխան կառավարությունների ներկայացուցիչներ:
ՄՄԿ-ն հույս ունի, որ միգրացիայի մասին Գլոբալ համաձայնագիրը, որը պետք է ընդունվի այս տարի, կօգնի լուծել միգրացիայի հետ կապված բազմաթիվ խնդիրներ: «Մենք փորձում ենք ներառել բոլոր խնդիրները, բայց տեսնում ենք, որ դրանց լուծման համար անհրաժեշտ են տարբեր մոտեցումներ, ներառյալ ոչ ստանդարտայինները»: Նա նշում է, որ խոսքը գնում է միգրացիոն հարցերի ներառմանը զարգացման ծրագրերում, գիտական շրջանների ներգրավվածությունը աշխատանքային պրոցեսում և համագործակցության նոր գործընկերների որոնում ազգային և միջազգային մակարդակներում: