Այսօր, ապրիլի 30-ին Ազգային միասնական քննություններին մասնակցելու համար գրանցման վերջին օրն է:
Քննությունների և գնահատման ազգային կենտրոնի տվյալներով, հնարավոր է գրանցվել մինչև երեկոյան 18:00-ն: Կենտրոնը շարունակում է անցկացնել Բաց դռների օրեր՝ օնլայն ռեժիմով:
Յուրաքանչյուր դիմորդ կարող է ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները՝ կենտրոնի պաշտոնական Facebook-յան էջում, ժամը 13:00-ից մինչև 16:00-ն: