Jnews-ը փոքրիկների միջազգային տոնին ընդառաջ հայտարարում է «Մանկական հայացք» թեմայով ֆոտոմրցույթ:
Ուղարկեք Ձեր փոքրիկի յուրօրինակ ու հետաքրքիր լուսանկարները Jnews-ի instagram-ի էջին, ինչպես նաև jnews.ge@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև մայիսի 31-ը ներառյալ: Այնուհետև խմբագրությունը բոլոր լուսանկարները Instagram-ի էջում կներկայացնի օնլայն քվեարկության: «Մանկական հայացք» ֆոտոմրցույթի արդյունքները կհրապարակվեն ինչպես jnews.ge կայքում, այնպես էլ Instagram-ի էջում:
Լավագույն լուսանկարը որոշելիս հաշվի ենք առնելու գաղափարի յուրօրինակությունը, լուսանկարման վայրի արտասովորությունը, ինչպես նաև նկարի որակը: Իսկ յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել միայն մեկ լուսանկար:
«Մանկական հայացք» ֆոտոմրցույթը կունենա երեք հաղթող՝ մեկը քվեարկությամբ կորոշեն ինստագրամի օգտատերերը, իսկ երկուսը ժյուրին, համապատասխանաբար առաջնորդվելով «որակյալ» և «ամենակրեատիվ» չափորոշիչներով:
Երեք հաղթողներ անակնկալ նվերներ կստանան:
Մաղթում ենք հաջողություն