Մայիսի 30-31-ին կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցը Վրաստան: Իսկ մայիսի 25-26-ը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմեկնի Վրաստան՝ մասնակցելու Վրաստանի անկախության հռչակման հարյուրամյակի միջոցառումներին:
Վրաստանում Անկախության օրը նշվում է ամեն տարի մայիսի 26-ին՝ որպես ռուսական կայսրությունից (1918թ.) և Խորհրդային միությունից անկախանալու օր: Թեև ԽՍՀՄ-ից անկախություն Վրաստանը ստացել է 1991թ.-ի ապրիլի 9-ին՝ այնուամենայնիվ Անկախության օրը՝ որպես պետական տոն, նշում են մայիսի 26-ին:
Թբիլիսիում տոնին նվիրված մեծ զորահանդես է լինելու: