Հայաստանի Վանաձորի երիտասարդության նախաձեռնությամբ սոցիալական ձեռներեցությունը օգնում է տարբեր նախագծեր իրականացնելու համար կախված չլինել դոնորներից:
Հայաստանի երրորդ խոշոր քաղաքը Վանաձորն է: Ֆորդը խորդուբորդ և կիսաասֆալտապատ, կիսահողե ճանապարհով շարժվում է դեպի ծայրամաս: Շրջակայքում լեռներ են, անտառ ու գետակ:
Ֆորդը ուղևորների հետ շարժվում է հանգստյան գյուղակի ուղղությամբ: 90-ական թվականներին, համընդհանուր փլուզման ժամանակ բարգավաճող գյուղը վերացավ: Գյուղի հեռավոր մասում, որտեղ շատ դժվար էր հասնել, ցանկապատի ետևում կա երկու հարկանի կահավորված տուն, ինչը շատ է տարբերվում մյուսներից: Այստեղ հյուրերին պատմում են, թե ինչպես է նախաձեռնող երիտասարդական խումբը վերականգնել հանգստյան տնակը, դարձնելով այն երիտասարդության կրթական կենտրոն:
«Էկոլաբ» ծրագիրը, որի վրա այստեղ աշխատում են, իրականացվում է արդեն 6 տարի: «Էկոլաբ»-ը դա հիմնադրամ է, որը աշխատում է 18-25 տարեկան երիտասարդների հետ Հայաստանի տարբեր քաղաքներում և շրջաններում ու Լեռնային Ղարաբաղում` հիմնականում ոչ ֆորմալ կրթության ոլորտում: Սովորաբար սա ամենամյա ծրագիր է, որտեղ մասնակցում են 25-ից 30 հոգի: Այս երիտասարդները ստանում են փոքր ֆինանսավորում սեփական ծրագրերի համար, հիմնվելով ուսուցման ընթացքում հայտնաբերված խնդիրների վրա: Ծրագիրը սովորաբար սկսվում է ապրիլին և ավարտվում է դեկտեմբերին:
«Մենք միշտ ունեինք այն վտանգը, որ մի հիմնադրամը կամ դոնորը այլևս չի ֆինանսավորի: Քանի որ ֆինանսավորումը կարող է տևել 2 տարի, 4 տարի, և կգա օր, երբ ֆինանսավորումը կդադարի: Մեզ մոտ մի միտք ի հայտ եկավ, եթե մենք ունենք կրթական մոդուլ ինչու չունենանք մեր սեփական կենտրոնը, որը այլընտրանք կլինի, կտարբերվի այլ կրթական կենտրոններից և կապահովի մեր ֆինանսական անկախությունը և կայունությունը», – ասում է Յանա Հակոբջյանը:
Կազմակերպությունում հաշվարկել են, որ հյուրանոցների ծախսերը, տարեկան 4 անգամ հավաքելու համար երիտասարդներին և մեկ շաբաթ մնալու համար կազմում են իրենց ընդհանուր բյուջեի 70%-ը, այդ իսկ պատճառով որոշեցին ձեռք բերել իրենց սեփական կրթական կենտրոնը:
Կրթական կենտրոնը կոչվել է «Բու» այլընտրանքային տուն: Կիսքանդ շինությունը գնվել է դոնորների փողով, երկրորդ հարկը կառուցվել է այլ դոնորների փողերով: Եվ վերջնական արդյունքի հասնելու համար դեռ շատ անելիքներ կան: Հիմնական գաղափարն այն էր, որ տունը հնարավորինս էկոլոգիական լինի: Դրա համար որոշվեց ջեռուցել 2 միլիոն դրամ (գրեթե 5000 դոլար) արժողությամբ պելլետային կաթսայով: Կազմակերպիչների խոսքերով, 40 կՎտ ուժով կաթսան կարող է ապահովել ավելի քան 300 քառակուսի մետր ջերմություն: Վառելիքով ապահովել ողջ համակարգը, դեռ կազմակերպությունը հնարավորություն չունի: Անհրաժեշտ է մոտավորապես մեկ տոննա բենզին, որը ապահովում է պելլետների մեկշաբաթյա ավտոմատ փոխանցումը (տորֆից ստացվող բիովառելիք): Մեկ տոննա վառելիքը (պելլետ) արժե 50 հազար դրամ:
Շենքի շինարարական նյութը որոշեցին խանութներից խնդրել: Կազմակերպությունը վնասված շինարարական նյութերն էր վերցնում, իսկ վերանորոգումները կատարում էին հաճախ սեփական ձեռքերով: Սանհանգույցի համար ֆինանսավորումն իրականացրել է ընկերությունը, որը նախապես պայման էր դրել, որ որոշակի ապրանքանիշի գնումներ կկատարվեն: Կահույքը` վերամշակված փայտանյութի կենտրոնից:
Տունը կազմակերպության համար սոցիալական ձեռնարկություն է և գործում է արդեն մեկ տարի: Մինչ հիմա ամեն ինչի վրա ծախսվել է 50 000 ԱՄՆ դոլար: Այս գումարը ներառում է գնումները, վերանորոգումը, ջեռուցման կաթսան և այն ամենը, ինչ այժմ կա:
«Մենք գրել ենք մեր գաղափարի մասին և ուղարկել բոլոր այն եվրոպական կառույցներին, բոլոր ընկերներին, ում կարողացանք: Գրել ենք կարճ նկարագիր, և թե ինչի համար է այն անհրաժեշտ, և ինչ է ներկայացնում իրենից, և ինչ նպատակով է նախատեսված: Չցանկացանք բանկերից վարկ վերցնել, քանի որ վստահ չէինք որքանով կաշխատեր այս մոդելը: Իսկ վարկերը պետք է վերադարձնել: Մենք Եվրոպական կառույցներից խնդրեցինք պարտքով գումար 3 տարվա համար», – պատմում է Յանա Հակոբջյանը:
Շուտով բոլոր ցանկացողները կարող են ողջամիտ գներով վարձակալել կենտրոնը ցանկացած տեսակի «միջոցառումներ» անցկացնելու համար: Այստեղ տեղավորվում է 30 մարդ: Կրթական կենտրոնի գործունեությունից ստացված շահույթը ուղղվում է երիտասարդական ծրագրերին: Շինությունը ունի 3 ննջասենյակ, ընդունարան, խոհանոց և բակ: Տարվա ցուրտ եղանակներին տունը հազվադեպ է օգտագործվում ջեռուցման պատճառով: Սակայն կազմակերպիչները նախատեսում են ընդլայնել և վերակառուցել կենտրոնը:
Քրիստինե Մարաբյան