Մայիսի 8-ին Նինոծմինդայում, մոնիտորինգի արդյունքում, եկամտային ծառայության հարկային վերահսկողության բաժնի աշխատակիցները, առանց պարտադիր ակցիզային դրոշմանիշների, հայտնաբերել են (10.5 լիտր) ալկոհոլային խմիչք և 180 տուփ ծխախոտ:
Այս մասին ասվում է եկամուտների ծառայության (հարկային) պաշտոնական կայքում: Ըստ Վրաստանի «Հարկային օրենսգրքի» 192-րդ հոդվածի 5-րդ մասի ապրանքը առգրավել և հանձնվել է պետությանը:
«Հարկային մարմինները սահմանված կարգով իրականացնում են կանոնների խախտմամբ ապրանքատեսակների՝ առանց ակցիզային դրոշմանիշների, վաճառքի համար ստացված ապրանքների, որոնց անհրաժեշտ է պարտադիր ակցիզային դրոշմավորում: Առգրավման պահից ապրանքները համարվում են պետական սեփականություն, և դրանց իրացումը կամ ոչնչացումը իրականացվում է Վրաստանի ֆինանսների նախարարի սահմանված կարգով »,- ասվում է վերը նշված օրենքում: