Վրաստանը հետխորհրդային երկրների մեջ, Արևմտյան ինդեքսի համաձայն, զբաղեցնում է չորրորդ տեղը: Համապատասխան ուսումնասիրությունն անցկացրել և հրապարակել է ամերիկյան «Քաղաքական և դիվանագիտական որոշումների ռազմավարական կենտրոն» (StrategEast) կազմակերպությունը:
Վարկանիշում Վրաստանից առաջ են միայն Բալթյան երկրները՝ Էստոնիան, Լատվիան և Լիտվան: Նախկին հետխորհրդային երկրների շարքում ամենից արևմտամետ երկիրն Էստոնիան է, որը ստացել է հարյուրից 93 միավոր: Վրաստանը 62 միավորով չորրորդ տեղում է: Այնուհետև հաջորդում են Մոլդովան (56 միավոր) և Ուկրաինան (54 միավոր):
Ուսումնասիրությունը չի նշում Ռուսաստանի արևմտականացումը: 14 երկրների մեջ նվազագույն արևմտամետ են համարվում Տաջիկստանը (19.5 միավոր) և Թուրքմենստանը (17.5 միավոր):
Վարկանիշը կազմելու ժամանակ հեղինակները գնահատում էին քաղաքական, տնտեսական, օրենսդրական և մշակութային բաղադրիչները, ինչպես նաև կյանքի կանոնները: