Ախալքալաքում, թալանի նպատակով, անհայտ մարդիկ մտել են Կլարա Իրիցյանի բնակարանը՝ Մաշտոցի փողոցի վրա:

Իրիցյանի բնակարանը գտնվում է երկհարկանի շենքի երկրորդ հարկում: Հանցագործները բնակարան են մտել ջարդելով պատուհանի ապակին: Բնակարանի տերերը այդ ժամանակ տանը չեն եղել:

ograblenie1

ograblenie

Իրիցյան Կլարայի խոսքերով, նրանք ապրիլի 26-ին մեկնել են Երևան, վերադարձել են մայիսի 2- ին և գտել են բնակարանը այդպիսի վիճակում:

«Մենք ոչ ոսկի ունենք,ոչ էլ փող: Ոչինչ չգտնելով տան պահարաններում և դարակներում եղածը լցրել են հատակին: Գողացել են խմիչքներ՝ ռոմ և օղի ու երկու մելխիորից թեյնիկ», – ասում է Կլարա Իրիցյանը:

Գողության փաստի հիման վրա հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն: