Ախալքալաքի Խաս Բախչա զբոսայգու բարեկարգման աշխատանքները ավարտվեցին: Ախալքալաքի շրջանի վարչությունը ընդունեց աշխատանքը, սակայն կան շատ թերություններ:

Խաս Բախչա զբոսայգու բարեկարգման աշխատանքները սկսվել էին չորս ամիս առաջ: Զբոսայգու բարելավված տեսքով խոստացված պաստառները այդպես էլ ոչ ոք չտեսավ:
fonarik
Բնակիչները, որոնք անցնում էին զբոսայգով կամ էլ ժամանակ էին անցկացնում այնտեղ, նույնիսկ վերանորոգման աշխատանքների ժամանակ, կարող էին միայն պատկերացնել և սպասել թե ինչպիսի տեսք կունենա բոլորի կողմից սիրված վայրը` Խաս Բախչան աշխատանքների ավարտից հետո:
Սակայն հակառակ սպասումներին, ժամանակի ընթացքում հասկանալի դարձավ, որ, բարեկարգման աշխատանքները 115,500 լարի արժողությումբ (հենց այդքան էր հաղթել տենդերը ՍՊԸ «Վեմ»-ը Է.Ալեքսանյանի գլխավորությամբ) չարդարացրին բնակիչների գեղագիտական հույսերը:

Բնակչության հարցումները ցույց տվեցին, որ բնակիչները գոհ չեն լանդշաֆտային դիզայնի աշխատանքների բացակայության պատճառով: Տեղեր կան որտեղ թողնված են հին գույնզգույն նստարանները և աղբամանները: Մեծացվել են մանրաքարի հրապարակները, իսկ այդ տարածքներում նստարանները արդեն այլ գույնի և ձևի են:

Բնակիչները դժգոհ են զբոսայգու կանաչ ծածկի փոքրացումից: Գժգոհություն է առաջացնում նաև շատրվանը, որը շատ հասարակ և անհետաքրքիր դիզայնի է: Հակառակ ծնողների սպասումներին, չի ընդարձակվել նաև մանկական խաղահրապարակը, ինչպես նաև չեն վերացվել երեխաների համար վտանգավոր անսարքությունները: Ճնշում է նաև զբոսայգու լուսավորումը, որը ամբողջապես բացակայում է մանկական խաղահրապարակի վրա: Իսկ շատ այլ վայրերում կանգնած են «անգլուխ» մետաղյա լապտերային սյուներ:
skameika

kacheli

obezglavlenie fanari
Ի սկզբանե ստեղծվեց կարծիք, որ հնարավոր է շինարարները ամեն ինչ չեն արել ինչպես պետքն է, բայց ինչպես պարզվեց ավելի ուշ, գործողությունների ծրագիրը, որը բացեիբաց հասանելի է տենդերների կայքում, ցույց է տալիս, որ այս շինարարական ընկերությունը կատարել է ամբողջ ծրագրվածը, որը նախատեսված էր տենդերով հետևյալ գումարի շրջանակներում: Ախալքալաքի շրջանային վարչության ենթակառուցվածքների բաժնի ղեկավարի խոսքով, շինարարները որոշ տեղեր կատարել են ավելի շատ աշխատանք, քան ծրագրված էր:

«Կոր պատերը ուղղված են և այլն: Նրանք արել են ամեն ինչ, որպեսզի գեղեցիկ տեսք ունենար: Լուսավորումը ավելին է, քան ծրագրված էր: Ծրագրված էր մոտավորապես տասչորս լապտեր, իսկ տեղադրված է` 18-19: Իսկ նրանցից ութը ավելի ուժեղ է լուսավորում, քան ծրագրված էր նախագծում: Իսկ ինչ վերաբերում է լապտերային սյուներին առանց լապտերների, նախագծի մեջ չէր մտնում նրանց վերականգնումը և հետևյալ լապտերների ապամոնտաժումը»,- ասում է նա:

Այն, որ բարեկարգումը կարվի կիսով չափ, երևի թե կանխատեսված էր ճարտարապետների կողմից, հիմա շրջանային վարչությունում արդեն մտածում են հետագա փոփոխությունների մասին:
«Մենք կկազմենք առանձին նախագիծ, որի շրջանակներում կնայենք, թե ինչ է հնարավոր անել արվածից հետո: Մենք վերականգնել ենք շատրվանը, շուրջը կտնկենք ծաղիկներ, կա նաև ինչ-որ դեկորացիաներ, տեղադրելու համար, արդեն կատարվել է պատվեր: Այգու նախագծի վրա աշխատել է դիպլոմավորված ճարտարապետ` Մհեր Հարությունյանը»,- ասում է ենթակառուցվածքների բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանը:

Ըստ ծրագրի բյուջեի, որը մեզ տրամադրեցին ենթակառուցվածքների բաժնում, ամբողջ բարեկարգման կետերը արժեցան 119 295.88 լարի, ընդգրկելով վերադիր ծախսերը, ծրագրված խնայումները և ԱԱՀ-ն (Ավելացված արժեքի հարկ):

Քրիստինե Մարաբյան