Խուլգումո, Կուլիկամ և Բավրա գյուղերի բնակիչները բողոքում էին ծորակներից հոսող աղտոտված ջրից։ Վրաստանի միացյալ ջրամատակարարում ընկերության Ախալքալաքի բաժնի աշխատակիցները ստուգայց են անցկացրել վերոնշյալ գյուղերում։
Այս մասին jnews-ը տեղեկացրել էր ապրիլի 4-ին։ Վրաստանի միացյալ ջրամատակարարում ընկերության աշխատակիցներից ճշտեցինք ստուգումների արդյունքները։
«Հետազոտության համար ջուրը վերցրել ենք, այն համապատասխանում է օգտագործման համար բոլոր նորմերին, ուղղակի մանր ավազահատիկներ էին գալիս խողովակներից, ինչի համար էլ եռօրյա աշխատանք կկատարվի և ջուրը լիովին կմաքրվի», – ասաց Վրաստանի միացյալ ջրամատակարարում ընկերության տեխնիկական ակտիվների կառավարման վարչության պետ Միխեիլ Թաթարաձեն։
Գայանե Ակոջյան