Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղից Քաչոտյանների ընտանիքի 4 անդամների սպանությունն գրեթե 2 տարի անց, գործը դեռ հետաքննվում է, չնայած այն բանին, որ միակ մեղադրյալը կենդանի չէ:
2016 թվականի հուլիսի 10-ին Վաչիան գյուղում տեղի ունեցավ ողբերգություն: Սեփական տանը սպանված հայտնաբերվեցին նույն ընտանիքի չորս անդամներ` մայրը և երեք երեխաները: Սպանության գործով ձերբակալվել էր նույն գյուղի բնակիչ Նոդար Ակոպովը, ով, իրավապահ մարմինների տվյալներով, ինքնասպանություն է գործել` 2016 թ.-ի օգոստոսի 27-ին Գլդանի №8 բանտում կախվելով:
Դրանից հետո մահացածների հարազատները տեղեկություններ չունեն հետաքննության առաջընթացի վերաբերյալ: Նրանք իրավապահ մարմիններից և նույնիսկ գործը վարող փաստաբանից տեղեկություններ չեն կարող ստանալ:
2018 թ.-ի մարտի 5-ին ուղարկված Jnews-ի հարցմանը Ներքին գործերի նախարարություն, Ախալքալաքի շրջանի բնակչությանը դեռևս մտահոգող հարցի՝ Քաչոտյանների ընտանիքի սպանության գործի վերաբերյալ, Վրաստանի ՆԳՆ-ից պատասխան եկավ 2018 թվականի մարտի 30-ին:
Մեր հարցմանն ի պատասխան` ՆԳՆ-ի Սամցխե-Ջավախքի շրջանի ոստիկանության բաժնում, 2016թ.-ի հուլիսի 10-ին, Վրաստանի Քրեական օրենսգրքի N015100716001 համարի տակ սկսվել է հետաքննություն, որը նշանակում է «Մտածված սպանություն` ծանրացուցիչ հանգամանքներում»:
Հանցագործությունը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի երկրորդ մասի մի քանի կետերով: «Բ» կետի ներքո, որը նշանակում է՝ «Կանխամտածված սպանություն գիտակցաբար մեղավորի անչափահասի կամ անօգնական վիճակում գտնվող մարդու»:
«Ե» կետը, որը նշանակում է «հատուկ դաժանությամբ կատարված սպանություն»: Երրորդ մասի, «ա» կետը, երկու կամ ավելի անձանց կանխամտածված սպանություն:
Հետաքննություն է ընթանում նաև 179-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետով, «ապօրինաբար տուն ներխուժելու կողոպուտի նպատակով» և Վրաստանի Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով` «Իրերի վնասում կամ ոչնչացում, պայթեցման կամ այլ ընդհանուր վտանգավոր մեթոդով, որը հանգեցնում է անձի մահվան կամ այլ լուրջ հետևանքների»:
Ինչ վերաբերում է այս գործով կասկածյալի` Նոդար Ակոպովի ինքնասպանությանը, ՆԳՆ-ն մեզ ուղարկեց Պրոբացիայի դեպարտամենտ և քրեակատարողական հիմնարկ:
Ներքին գործերի նախարարության տվյալներով, Քաչոտյաններին սպանելու մեղադրանքով առայժմ միայն մեկ անձ է մեղադրվում:
Քրիստինե Մարաբյան