Մոտ 15 գյուղերում կասեցվել է էներգամատակարարումը էլեկտրալարերի վրա վթարի պատճառով: Վերականգնողական աշխատանքները շարունակվում են:
Այսօր ուժեղ քամու պատճառով շատ վթարներ տեղի ունեցան հոսանքի գծերի վրա: Որոշ տեղերում էներգամատակարարումը վերականգնվել է: Այժմ առանց էլեկտրաէներգիայի մնացել է շուրջ 2700 բաժանորդ:
«Վերականգնման աշխատանքներն ընթանում են առավոտից, էլեկտրամատակարարումը վերականգնում են աստիճանաբար: Չեմ կարող հաստատ ասել, թե երբ կվերականգնվի, բայց մենք աշխատում ենք փուլ առ փուլ և բոլորը կստանան էլեկտրաէներգիա», – ասաց էներգաբաշխիչ ընկերության Energo Pro Georgia-ի մամլո քարտուղարը: