Ախալքալաքի սպասարկման կենտրոնը քաղաքի բոլոր փողոցները ջրով կլվանա:
Արդեն մի քանի օր է քաղաքի փողոցներում անսովոր եռուզեռ են անում ջրցան մեքենաները: Ոստիկանությունը ժամանակավոր փակում է փողոցի որոշակի հատված և ջրցան մեքենաները սկսում են քաղաքի փողոցները լվանալ:
«Սա մեր սովորական, ամենօրյա աշխատանքն է, հատուկ դուրս չենք եկել կոնկրետ մի փողոց մաքրելու: Մենք մտադրված ենք, եթե եղանակային պայմանները թույլ տան, ամեն օր, հերթով ջրով լվանալ քաղաքի բոլոր փողոցները, որպեսզի կարողանանք փոշին մաքրել: Ինչքան հնարավոր է մաքրելու ենք», – ասաց Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը:
Մարտի 19-ին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները բարձրախոսով տեղեկացնում էին անցորդներին, որ ժամանակավորապես փակ է Ազատություն փողոցի մի հատվածը մաքրման աշխատանքների համար:
Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրինությունը անցորդների ներողամտությունն է հայցում պատճառած անհարմարությունների համար և խոստանում, որ քաղաքի մաքրման աշխատանքները շարունակական են լինելու:
«Հիմանականում փորձում ենք ոչ աշխատանքային օրերին մաքրել, որ շատ մարդկանց նեղություն չտանք: Տեսեք, ստիպված ենք փողոցը փակել: Մարդկանց խնդրում ենք մի քիչ ներողամիտ լինել»,- ասաց Արմեն Բիչախչյանը:
Աղունիկ Այվազյան