Մարտի 8-ին, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում անցկացվեց Գաթայի փառատոն, որին ներկայացված էին շուրջ երեք տասնյակ գաթաներ:

Հերթական անգամ Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում նշվեց «Հայկական Գաթա» փառատոնը: Փառատոնն ազդարարվեց տերունական աղոթքով, որից հետո Տեր Արմաշ քահանա Պողոսյանը խոսեց Մեծ պահքի և Միջինքի խորհրդի մասին: Տեր հայրն իր խոսքում վստահություն հայտնեց, որ բոլոր հայ ընտանիքներում թխվում է գաթա, սակայն շատերը նույնիսկ չգիտեն, թե ինչ խորհուրդ է կրում իր մեջ Միջինքի գաթան:

gataner

Գաթաների օրհնությունից հետո, հայկական տարազներ հագած երիտասարդ տղաներն ու աղջիկները գաթաները տարան «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոն, որտեղ ժյուրիի անդամները մեկ առ մեկ համտեսեցին և ի վերջո լավագույն ձևավորմամբ և համային հատկանիշներով գաթաների հեղինակները պարգևատրվեցին արժեքավոր նվերներով:

Տոնախմբությունը շարունակվեց ավանդական հայկական երգ ու պարի ուղեկցությամբ:

գաթա

Աղունիկ Այվազյան