Ախալքալաքի շրջանում աշխատանքային տարիքի տղամարդկանց շատերի հիմնական խնդիրը մեկն է, կթողնեն արդյոք Ռուսաստան աշխատելու, քանի որ տասնյակ մարդկանց, ովքեր մեկնել են Ռուսաստան, հետ են ուղարկել:
Աշխատանքի մեկնելու սեզոնը Ախալքալաքում արդեն սկսվել է: Սեզոնի սկզբից ավելի արդիական է դառնում թեման այն մասին, որ Ռուսաստան չեն թողնում առաջիկա ֆուտբոլի առաջնության պատճառով, որը տեղի կունենա Ռուսաստանում 2018 թ.-ի հունիսի 14-ից հուլիսի 15-ը: Քանի որ շատ ընտանիքների տնտեսական վիճակը կախված է Ռուսաստանում աշխատածից, շատերն են մտահոգված է այս հարցով:
Ըստ մեր տեղեկությունների, Խանդո գյուղի տասնյակ բնակիչներ վերջերս արտաքսվել են Ռուսաստանից: Հենց արտաքսվածներին մեզ գյուղում չհաջողվեց տեսնել, սակայն գյուղացիների խոսակցության հիմնական թեման, իհարկե, դատարկաձեռն վերադարձած համագյուղացիներն են:
«Իմ ծանոթները գնացին, սակայն նրանց հետ ուղարկեցին, քանի որ նրանք նախկինում արտաքսված են եղել, ստուգել են, պարզել ու հետ ուղարկել: Ես մարդկանց գիտեմ ովքեր մեքենայով Վերին Լարսով գնացել են: Նրանց թողել են, բայց ասում են, որ մարտի մեկից Ռուսաստան չեն թողնելու ֆուտբոլի առաջնության պատճառով », – ասում է Խանդո գյուղի բնակիչներից մեկը:
«Բայց ինչպես կարող են թույլ չտալ, ինչպես», – վրդովվում է մյուսը:
«Մեր գյուղից 21 մարդ է մեկնել, 9-ը` գրանցվել են, մյուսներին թույլ չեն տվել: Այլ պատճառ չկա, ասում են ֆուտբոլի պատճառով է», – ասում է երիտասարդը:
«Դա հաստատ չէ, պարզապես խոսակցություններ է», – պատասխանում է մյուսը:
Խոսակցություններն այն մասին, որ Ռուսաստան չեն թողնում ֆուտբոլի պատճառով, կարծես թե առաջացել և տարածվում են երկու պատճառներով. առաջինը՝ արտաքսման պատճառով, որոնք եղել են նաև նախկինում, բայց այս տարի դրանք ավելի են շատացել ու այն պատճառով, որ Ռուսաստանում Ֆուտբոլի աշխարհի առաջնության պատճառով խստացվել են անվտանգության կանոնները:
Սակայն, անվտանգության խստացումը չի նշանակում, որ բոլորին կարտաքսեն: Անվտանգության միջոցառումների տակ հատկապես նկատի է առնվում մի քանի կետեր: Մասնավորապես, ելնելով Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրից 2018 թվականի Ֆուտբոլի Աշխարհի առաջնության վերաբերյալ, 11 քաղաքներում մրցաշարերի անցկացման ժամանակ, այցելուները պարտավոր են երեք օրվա ընթացքում գրանցման համար փաստաթղթերը ներկայացնել բնակության վայր: Շրջաններում, որտեղ անցկացվելու են խաղերը, հանրահավաքներ և ցույցեր անցկացնելը հնարավոր կլինի միայն Ներքին գործերի նախարարության և Անվտանգության Դաշնային Ծառայության հետ համաձայնության դեպքում:
Անվտանգության համար իշխանությունները շրջանների ղեկավարներին խորհուրդ են տվել արգելել սրճարաններում և ռեստորաններում ալկոհոլի վաճառքը ապակե կոնտեյներներով, ինչպես նաև վերանայել «քաղաքացիների զանգվածային հավաքման վայրերն և բարձր վտանգի աղբյուրները», որտեղ ալկոհոլի վաճառքը թույլատրված չէ: Այն քաղաքներում, որտեղ տեղի կունենա աշխարհի առաջնության խաղերը, արգելվելու է մուտք գործել ավտոբուսներին, որոնք հագեցած չեն GLONASS նավիգացիոն համակարգով:
2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Վոլգոգրադ, Եկատերինբուրգ, Կազան, Կալինինգրադ, Նիժնի Նովգորոդ, Դոնի Ռոստով, Սամարա, Սարանսկ և Սոչի:
Հայաստանի քաղաքացիներն առանց գրանցվելու սովորական ժամանակահատվածում կարող են մեկ ամիս մնալ Ռուսաստանում:
Ինչ վերաբերում է ֆուտբոլի արտաքին երկրպագուներին, ապա առաջնության ժամանակ եթե ունեն երկրպագուի տոմս, ուրեմն ռուսական վիզա ձևակերպելու անհրաժեշտություն չեն ունենա:
Քրիստինե Մարաբյան