Վրաստանում հրատապ է դարձել բազմաֆունկցիոնալության թեման, երբ տարբեր պատճառներով բժիշկները հիվանդներին ավելի շատ դեղեր են դուրս գրում, քան անհրաժեշտ է: Վրաստանի Առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն հայտարարել է, որ պայքար է մղվում այդ երևույթի դեմ:
«Դա իր պատճառներն ունի: Մասնավորապես կան մարկետինգային շահեր, հաճախ բժիշկը ապահովագրվում է, որ հիվանդը չունենա դեղամիջոցների պակաս: Այդ ուղղությունը հայտնի է մեզ: Ես վստահեցնում եմ, այդ հիմնախնդրի կարգավորման համար տարվում է արդյունավետ աշխատանք», – հայտարարել է Սերգեենկոն:
Նշված հայտարարությունը նախարարը կատարել էր, երբ մեկնաբանում էր Դեղագործների ասոցիացիայի ընկերության ղեկավար Իրակլի Մարգվելաշվիլիի հայտարարությունը: Նախորդ շաբաթ Առողջապահության նախարարի և Դեղագործների միությունների ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որոնք զբաղվում են դեղամիջոցների արտադրությամբ, ընկերության ղեկավար Իրակլի Մարգվելաշվիլին հայտարարեց, որ նախարարի հետ հանդիպման ժամանակ «արտադրողները հարց են բարձացրել է անբարեխիղճ դեղագործական ընկերությունների ոչ էթիկական գործողությունների հսկողության մասին»:
«Քաղաքակիրթ արդյունաբերությունը պահանջում է, որ նշանակալից կերպով վերահսկվեն այն ոչ էթիկական գործողությունները, որոնց այսօր Վրաստանում դիմում են շատ անբարեխիղճ դեղագործական ընկերություններ՝ մասնավորապես շահագրգռված բժիշկներ, ինչի հետևանքով տեղի է ունենում բավականին թանկ դեղամիջոցների ոչ նպատակային նշանակում: Սա կլինի մեր խնդրանքը, մեր համագործակցության մի մասը, որը մենք սպասում ենք Վրաստանի Կառավարությունից», – հայտարարեց Մարգվելաշվիլին: