Այսօր, հուլիսի 4-ին Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց մեծ համերգ տեղի կունենա, իսկ հուլիսի 6-ին՝ շաբաթ օրը, Թբիլիսիում մեծ քայլերթ կլինի: Ըստ ցուցարարների, իրենք չեն պատրաստվում նահանջել:
Բողոքի ակցիայի 15-րդ օրը կլինի «երաժշտություն օկուպացիայի դիմաց», որտեղ ինչպես նշված է «Ամո՜թ է» ցույցի կազմակերպիչների ֆեյսբուք կայքեջում, ելույթ կունենան հետևյալ երաժիշտները․
Սոֆո Բաթիլաշվիլին, Նիկա Կոչարովին, Էրեկլե Դեիսաձեն, Ռոբի Կուխիանիձեն, Մայա Դարսմելիձեն, Գիա Թոիձեն, Գիորգի Ուշիկաշվիլին, Թամրիկո Ճոխոնելիձեն և այլոք։
Ակցիայի կազմակերպիչների խոսքով հանրահավաքները կավարտվեն միայն այն ժամանակ, երբ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հրաժարական կտա: Կազմակերպիչներն ասել են նաև, որ չեն պատրաստվում իշխանությունների հետ բանակցությունների գնալ:
Նշենք, որ իշխանություններն արդեն բավարարել են բողոքի ակցիայի մասնակիցների երեք պահանջներից երկուսը. հունիսի 20-21-ին ձերբակալվածներն ազատ են արձակվել, իսկ 2020 թվականից էլ ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով: