Այսօր՝ հունվարի 17-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի մեկ նոր դեպք է հաստատվել: Գրանցվել է նաև մահվան մեկ դեպք։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 294: Ընդ որում 322-ը՝ Ախալքալաքում, իսկ 142-ը՝ Նինոծմինդայում։

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 12 նոր դեպք. Ադիգենի` 0, Ախալցիխե` 4, Բորժոմի` 3, Ասպինձա` 4, Ախալքալաք` 1 և Նինոծմինդա` 0:

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 387 անձ. Ախալցիխեում՝ 108, Բորժոմիում՝ 110, Ադիգենում՝ 35, Ասպինձայում՝ 39, Ախալքալաքում՝ 14, Նինոծմինդայում՝ 1:

Կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։ COVID-հյուրանոցում՝ 1 մարդ, իսկ COVID կլինիկաներում` 89 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 27 մարդ: Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցվել է մահվան մեկ դեպք, վարակից մահացել է 71 տարեկան տղամարդ։

Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 38, իսկ մահվան դեպքերը՝ 44։

Այս պահի դրությամբ սպասվում է 16 թեստի պատասխանի։

Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 18 անձ, ընթանում է փորձաքննություն։