Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում նշվեց Հայոց բանակի կազմավորման 26-ամյակը, միջոցառումը կրում էր «Ես մի զարկն եմ քո բազկի» խորագիրը:

Ջավախքցի ազատամարտիկների հանդիսավոր մուտքով սկսվեց միջոցառումը, որին ներկա էր նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ով հանդես եկավ շնորհավորանքի խոսքով՝ մաղթելով հայոց երկրի սահմանի զինվորին միմիայն խաղաղություն: Ողջույնի խոսքով հանդես եկավ Նաև ԱԵԿ պատասխանատու Կարինե Թադևոսյանը:

26 ա

ԱԵԿ-ի սաները, տոնին համապատասխան՝ զինվորական հանդերձանքով, շնորհավորանքի ու շնորհակալության խոսքեր հղեցին հայ զինվորին, հայրենի սահմաններն ամուր պահելու համար: Հայրենասիրական երգեր ու պարեր նվիրեցին հայոց բանակի տոնին:

Միջոցառմանն հրավիրված ազատամարտիկները ԱԵԿ-ի կողմից ստացան շնորհակալագրեր տոնին մասնակցելու կապակցությամբ, ինչպես նաև նրանց վստահվեց հայոց զինանշանի պատկերով տորթի կտրման արարողությունը: Ներկա ազատամարտիկների կազմում էին Ֆեդյա Թորոսյանը, Արմենակ Թամամյանը, Մնացական Մարգարյանը, Վահրամ Բադասյանը և այլք, ներկա էին հյուրեր և մտավորականներ Ախալքալաքից, Նինոծմինդայից և Ախալցխայից:

«Մեզ համար կարևոր են այսօրինակ միջոցառումները, երիտասարդները դաստաիարկվում են ազգային ոգով և ճանաչում իրենց կողքին ապրող մարդկանց: Մեր այսօրվա խորագիրը՝ «Ես մի զարկն եմ քո բազկի» պիտի հասանելի դառնա մեր յուրաքանչյուր սանի համար», – մեզ հետ զրույցում ասաց ԱԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադևոսյանը:

263

Սոնա Տոնականյան