Ամանորյա և սուրբ ծննդյան տոներից հետո Ախալքալաքում վերսկսվում է սովորական առօրյան։ Չնայած քաղաքը պահպանում է տոնական տեսքը, սակայն բնակիչների համար տոները անցել են, մնացել են պարտքերը, փչացած սնունդն ու նոր տարին լավը լինելու հույսը։
Քաղաքի շուկան ի տարբերություն նախատոնական օրերի խաղաղ է ու գրեթե դատարկ, հիմնականում առևտրի են գալիս այն մարդիկ, ովքեր պատրաստվում են հարսանիքի կամ այլ միջոցառման։
Շուկայի հսկիչ Մերուժան Հովհաննիսյանի խոսքով նախատոնական օրերին ժամանակավոր աշխատողներ են ունեցել, ովքեր զբաղվել են մաքրման աշխատանքներով, իսկ հիմա յուրաքանչյուր առևտրական ինքն է մաքրում իր տարածքը։
Ախալքալաքի հետտոնական տեսքի ու զարդարանքների մասին խոսելիս տեղին կլինի համեմատել երբեմնի թաթար-մոնղոլական արշավանքների հետ, երբ արշավախումբը, ինչը չէր հասցնում թալանել, ավիրում էր։ Մեր քաղաքում էլ, եթե դեռ չեն գողացել տոնական զարդարանքները, ապա այն կոտրել են։
Սոնա Տոնականյան