Ախալքալաքում համավարակային գյուղատնտեսական տարին առանձնացավ վարելահողերի քանակի աճով: Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության գյուղական զարգացման գործակալության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի գլխավոր մասնագետ Ռամազ Գոգոլաձեն ամփոփում է 2020 գյուղատնտեսական տարվա արդյունքները:
Ըստ նրա, մունիցիպալիտետում գյուղատնտեսությունը նույնիսկ որոշ չափով շահեց: Շրջանում շատացել են ցանքատարածությունները: Գյուղական բնակչությունը, չկարողանալով մեկնել արտագնա աշխատանքի, սկսեց տեղում զբաղվել գյուղատնտեսությամբ:
«Բոլոր գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններն ավելացել են: Աշնանը մենք նկատեցինք, որ վարելահողերը նույնպես ավելացել են, դա ակնհայտ է, քանի որ արդեն աշնանը սկսում են մշակել հողը, եթե մտադիր են այն գարնանը ցանել: Մունիցիպալիտետում ավելացել է սոխի, ճակնդեղի, սխտորի, գազարի, այսինքն՝ այլընտրանքային մշակաբույսերի մշակումը », – ասում է Ռամազ Գոգոլաձեն:
Նա կարծում է, որ եթե գնահատվի հինգ բալանոց համակարգով, ապա մունիցիպալիտետում 2020 թվականը գյուղատնտեսական տարին կարժանանար չորս միավորի:
Ըստ գլխավոր մասնագետի, աճել է գրանցված հողերի ու գյուղատնտեսական ապահովագրության քանակը: Նա ասում է, որ դա տեսանելի է, քանի որ ավելի շատ մարդիկ են դիմում ծրագրերին մասնակցելու նպատակով:
«Գյուղապահովագրությունն ամեն տարի ավելանում է: Ես չգիտեմ, թե մարդիկ ինչ են ասում, բայց կա վիճակագրություն, որն հակառակն է ասում: Հողի գրանցումով մարդիկ կարգի բերեցին փաստաթղթերը, հողի մեծ մասը, վաղուց մահացած հարազատների անուններով էր և այլ խնդիրներ», – ասում է Ռամազ Գոգոլաձեն:
Նա նշում է, որ պետությունն իրականացրել է և շարունակում է իրականացնել գյուղատնտեսության զարգացման բազմաթիվ ծրագրեր: Ոմանք արդեն ավարտվել են, ոմանք էլ դեռ շարունակվում են: Նա առանցնձացնում է կառավարության հակաճգնաժամային ծրագիրը `դիզվառելիքի և ագրո-քարտերի բաժանումը:
Չնայած գյուղատնտեսությունը զարգանում է, տարածաշրջանը գյուղատնտեսների կարիք ունի:
Ցավոք, տարածաշրջանում անասնապահությունը չի զարգանում: Ոչխարներ գրեթե չեն պահում, իսկ խոշոր եղջերավոր անասունների թիվը պակասել է: Գուցե դա արոտավայրերի նվազման, գուցե և անասնաբույժների պակասի պատճառով է: Մունիցիպալիտետում ընդամենը 4-5 անասնաբույժ կա:
«Մեզ մոտ գյուղատնտեսությունն ավելի զարգացած է, քան անասնապահությունը, վերջինս շատ աշխատատար է, մեծ ջանք է պահանջում, և բացի այդ, ոչ ոք չի ցանկանում աշխատել ֆերմաներում: Անասնաբույժների պակաս կա, երիտասարդները չեն ցանկանում սովորել այս ուղությամբ և դառնալ անասնաբույժ կամ գյուղատնտես: Տարածաշրջանում այս երկու մասնագիտությունների պահանջարկը ակընհայտ է », – ասում է Ռամազ Գոգոլաձեն:
Հաջորդ տարվա սկզբին JNEWS- ը գյուղատնտեսական տարին կներկայացնի թվերով: