35 սոցիալապես անապահով ընտանիքներ և միայնակ տարեցներ, որոնց մասին jnews.ge-ն ավելի վաղ գրել էր նյութեր, ստացան ամանորյա նվերներ «Alpen Milk» ընկերության կողմից:
«Alpen Milk» ընկերությունը դիմեց «Բաց սահմաններ» կազմակերպությանը համագործակցության խնդրանքով: Ընկերության նախաձեռնությունն էր կարիքավորների համար ամանորյա փոքրիկ անակնկալ կազմակերպել: «Բաց սահմաններ» կազմակերպությունն աջակցեց նախաձեռնությանը` առաջարկելով հիմնականում օգնել նրանց ում մասին գրել էր` Ջավախքի տեղեկատվական կենտրոնը:
Նվերների փաթեթը ներառում էր Alpen Milk-ի կողմից արտադրված կարագ, մարգարին և կոնֆետներ, ինչպես նաև շնորհավորական բացիկ:
jnews.ge-ի աշխատակիցներն իրենք հասցրին նվերները իրենց հարցվողներին, ցանկանալով նրանց ավելի լավ վիճակում տեսնել, քան նրանք տեսել էին իրենց նյութի պատրաստման ընթացքում, բայց շատ դեպքերում բարելավումներ չկար:
Մաղթում ենք, որ հաջորդ տարի ավելի քիչ սոցիալապես անապահովներ լինեն: