Վրաստանում բոլոր կենսաթոշակառուները կարող են նախօրոք ստանալ իրենց ապրիլ ամսվա թոշակը։ Առանց որևէ բացառության, այս առավելությունից կարող են օգտվել բոլոր թոշակառուները:
Liberty Bank-ը սեփական ռեսուրսներից 100 միլիոն լարի է հատկացրել, որպեսզի թոշակառուները ապրիլ ամսվա թոշակը նախօրոք ստանալու հնարավորություն ունենան:
Առաջնահերթ տրվում է 70-նն անց մարդկանց թոշակները: Liberty Bank-ը գյուղերում բնակվող թոշակառուներին հորդորում է, որ մնան տներում, ինչպես միշտ, անյպես էլ հիմա, այսօրվանից՝ բանկի մեքենանները կգնան գյուղեր և կբաժանեն թոշակները:
Ինչ վերաբերում է քաղաքում ապրող կենսաթոշակառուներին, ապա նրանք այսօր բանկոմատներից չեն կարող ստանալ թոշակները։
Սակայն, մարտի 28-ից բոլոր թոշակառուները կկարողանան օգտվել իրենց կենսաթոշակային քարտից խանութներում և դեղատներում, և բոլոր այն վայրերում, որտեղ հնարավոր է քարտով առևտուր անել։
Ստուգելու համար, արդյո՞ք ձեր գումարը արդեն նստել է քարտին, կարող եք մտնել հետևյալ հղումով, հավաքելով Ձեր ID համարը և ծրագիրը ցույց կտա։
Հիշեցնենք, որ Վրաստանում թոշակի տարիք է համարվում կանանց համար 60, տղամարդկանց համար՝ 65 տարեկանը: Թոշակներն այս տարի ևս 20 լարիով ավելացել են, այժմ 220 լարի է (63 դոլար): Տարիքային թոշակ Վրաստանում ստանում է 765,9 մարդ, որոնցից 403,3 հազարը 70-ն անց է, իսկ 10,8 հազարը՝ 90-ն անց: