Եվրամիությունը հայտարարում է ENPARD ծրագրի երրորդ փուլը, որը լրացուցիչ 230 մլն լարիի օգնություն կհատկացնի։
Եվրամիության ENPARD ծրագրի շրջանակներում Վրաստանում գյուղական բնակավայրերից ավելի քան 250 հազար մարդ օգտվել է հատկացված օժանդակությունից։
Դեկտեմբերի 13-ին գյուղերի և գյուղատնտեսության զարգացման եվրոպական հարևանության «գյուղական վայրերում ավելի լավ կյանքի համար» ծրագրի առաջին փուլի արդյունքները (2014 – 2017 թթ.) ամփոփվեց Թբիլիսիում կայացած կոնֆերենսի ժամանակ։
«ENPARD-ի III փուլի համար հատկացված 77.5 մլն եվրոն, իսկ ընդհանուր առմամբ բոլոր երեք փուլերում ստացած 180 մլն եվրոի օգնությունը մեր երկրի համար մեծ նշանակություն ունի, քանի որ գյուղատնտեսության զարգացումը մեր գլխավոր առաջնահերթություններից մեկն է», – այդ մասին կոնֆերենսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։
Եվրամիության դեսպան Յանոս Հերմանի խոսքերով Վրաստանի գյուղաբնակչության մեկ երրորդը արդեն օգտվել է ENPARD- ի օգնությունից։ «ENPARD- ը Եվրամիության առաջատար ծրագրերից է, որն արձագանքում է գյուղական բնակչության կենսամակարդակի բարելավման մեր նպատակին։ Վրաստանի կառավարության հետ մեկտեղ մենք 2018 թվականից սկսում ենք ծրագրի նոր՝ երրորդ փուլը, ինչի օգնությամբ էլ ավելի մեծ ձեռքբերումներ կունենանք, և ավելի մեծ ուշադրություն կդարձնենք կայուն աշխատատեղերի ստեղծմանը», – նշեց դեսպանը։
ENPARD-ի առաջին փուլի արդյունքները․
– ԵՄ օժանդակությամբ, ըստ ընթացիկ տարվա տվյալների, Վրաստանում գրանցվել է 1500 կոոպերատիվ, որը միավորում է 15 հազար ֆերմերի,
– Ավելի քան 280 կոոպերատիվներ ԵՄ-ի կողմից ստացել են ֆինանսավորում եւ տեխնիկական օժանդակություն, որի ընդհանուր արժեքը 13 մլն լարի է կազմել։
– ԵՄ ֆինանսավորումի եւ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, ENPARD- ի գործընկերները օժանդակել են կոոպերատիվներին ակտիվների ձեռքբերման, ինտենսիվ տեխնիկական աջակցության, վերապատրաստման եւ փորձի փոխանակման հարցերում։
– Բիզնեսի կառավարման առումով վերապատրաստվել է մինչեւ 8000 ֆերմեր
– Մինչեւ 1000 կոոպերատիվներ ստացել են ԵՄ աջակցությամբ իրականացվող պետական ծրագրերի արդյունքում 6 միլիոն լարիի դրամաշնորհ։
ENPARD-ի առաջին փուլը իրականացվել է գործընկերների աջակցությամբ, ներառյալ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP), ՄԱԿ-ի սննդի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO), Evoluxer, Օքսփամ, «People in Need», CARE, Mercy Corps ընկերությունները, Լիմերիկի համալսարանը և Վրաստանի հասարակական կապերի ինստիտուտը։
Նյութը պատրաստվել է Վրաստանի ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին ինֆորմացիոն կենտրոնի տեղեկատվության հիման վրա: