«Կազբեգի-Վերին Լարս» մաքսային անցակետ տանող, Վրաստանի և Ռուսաստանի սահմանի վրա, ճանապարհի վրա ինտենսիվ ձյունատարափի պատճառով արգելվում է բեռնատարների երթևեկությունը, – ասվում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի հաղորդագրությունում:
Մասնավորապես սահմանափակումները գործում են կցասայլերով և կիսակցասայլերով տրանսպորտային միջոցների համար, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածի վրա: Այլ տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է:
Դարյալի կիրճում 134-135 կիլոմետրի նույն ճանապարհի վրա արգելվում է տրանսպորտային միջոցի կանգառը:
«Կազբեգի-Վերին Լարսը» այսօրվա դրությամբ միակ գործող մաքսային անցակետն է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին: