Ախալքալաքի զարգացման խմբի–LAG-ի ներկայացուցիչները այցելեցին Իռլանդիա ուսումնասիրելու Իռլանդիայի LEADER ծրագրի աշխատանքի փորձը և զարգացման հնարավոր տարբերակները մեր տարածաշրջանում:
Ախալքալաքի զարգացման խումբը LAG-ը ստեղծվել է 2017 թ.-ին, ԵՄ ENPARD2 «Աջակցություն Ախալքալաքի գյուղերի զարգացման նոր մոտեցմանը» ծրագրի ֆինանսավորման շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Հասարակայնության հետ կապերի Վրացական ինստիտուտի (GIPA) Գյուղատնտեսության զարգացման դեպարտամենտի կողմից, համագործակցելով Բարեգործական կորպուս (Mercy Corps) –ի, «Հասարակության մասնակցության»` Elva և իռլանդական “West Cork-ի զարգացման գործընկերություն “(WCDP) կազմակերպության հետ:
Ախալքալաքի զարգացման խմբից՝ LAG-ից 6 անդամ, մասնավոր, պետական և ոչ պետական սեկտորի ներկայացուցիչներ մեկնեցին Իռլանդիա՝ Արևմտյան Կորկ տարածաշրջան: 8 օրվա ընթացքում նրանք եղան համայնքային տուրիստական տներում, մսի և կաթնամթերքի գործարաններում ու այլ վայրերում, որոնք կամ հիմնվել էին իռլանդական տեղական զարգացման խմբի (WCDP) աջակցությամբ կամ զարգացել էին նույն կազմակերպության օգնությամբ:
Վրաստանի պատվիրակությանը դիմավորեցին է WCDP- ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արրանի O’Դրիսքոլին և գյուղական զարգացման հարցերով խորհրդատու Յան Դեմփսին:
Կլոնակիլտիի քաղաքապետ Ջոն Լահնինն ինքն անձամբ խմբին ծանոթացրեց քաղաքի հետ: Պատվիրակությունը Դուբլինում այցելեց Խորհրդարան, հանդիպեց որոշ պատգամավորների հետ: Նրանք եղան նաև Իռլանդիայի Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչությունում:
Տեղական զարգացման խումբը՝ LAG- ը 10 տարուց ավել է գործում է Իռլանդիայում: Իռլանդիան առաջին երկրներից մեկն է, որը իր մոտ անցկացրել է «Լիդեր» ծրագիրը: Այնուհետեւ Եվրոպական երկրները այս ծրագիրը իրականացրեցին օրինակ վերցնելով իռլանդական մոդելը:
Ախալքալաքի զարգացման խումբը՝ LAG-ը իր համար ընդգծեց այն փաստը, որ Իռլանդիայում գյուղատնտեսության զարգացման հիմնական մոդելը կոոպերատիվներն են, որտեղ կարող են մտնել միայն 6-րդ մակարդակի կրթություն ունեցող ֆերմերները:
Ախալքալաքի տեղական զարգացման խմբի նախագահ Մախարե Մացուկատովը կարծում է, որ իրենց բախտը բերել է, որ իրենց աչքերով տեսան իռլանդական մոդելը և դրա մասին իմացան առաջին ձեռքից:
«Հնարավոր է, որ այն, ինչ տեսանք, մենք չկարողանանք օգտագործել, բայց մենք սովորեցինք նրանց աշխատանքի սկզբունքը: Օրինակ, այն որ բոլոր նախագծերում հաշվի են առած կայուն զարգացման հիմնական 3 բաղադրիչները՝ էկոլոգիա, սոցիալական և տնտեսական բաղադրիչներ: Գլխավորն այն է, որ բոլոր նախագծերը պետք է բավարարեն այս երեք բաղադրիչներին », – ասում է Մախարե Մացուկատովը:
«Mercy Corps» -ի համակարգող Սերգեյ Շախբեկյանը, ով Ախալքալաքի LAG-ի ներկայացուցիչների հետ մեկնել էր Իռլանդիա, կարծում է, որ այս ուղևորության ընթացքում տեսան, թե ինչի կարելի է հասնել:
«Մենք տեսանք ճանապարհի վերջը, իսկ ինչպես անցնել ճանապարհը, դա անհատական է: Մեկը կարող է կարճ ճանապարհով անցնել, մյուսը ընտրել երկար ճանապարհը: Մեր մտածելակերպը շատ է տարբերվում նրանց մտածելակերպից, ու այսօրվա պայմաններում մենք հազիվ թե նման արդյունքների հասնենք: Մենք պետք է փոխենք ինքներս մեզ, փոխենք մեր գաղափարը, փոխենք մեր մոտեցումը հասարակական գործին: Ինձ զարմացրեց, օրինակ, այն փաստը, որ նրանց սպանդանոցը չունենալով ոչ մի ֆերմերի հետ պայմանագիր, աշխատում էր առանց ընդհատման և հստակ, մեկ շաբաթվա ընթացքում մորթում 8600 խոզ », – ասաց Սերգեյ Շախբեկյանը:
LAG – ի խմբի անդամ Ենոք Բաբաջանյանը տպավորված է, որ բոլոր հաստատությունները, որտեղ նրանք այցելեցին Իռլանդիայում, հետաքրքրված էին ընդհանուր գործով:
«Ամեն ինչ հաշվարկված է, ամեն օղակ գիտի իր գործը ինչ պիտի անի: Նախաձեռնությունը գալիս է ներքևից վերև, բնակչությունը ինքն է որոշում, թե ինչ անի: Մենք պետք է ամեն ինչ փոխենք, պետք է սովորենք այլ կերպ աշխատել », – ասում է Ենոք Բաբաջանյանը:
Իռլանդիա կատարած այցի շրջանակներում Ախալքալաքի զարգացման խումբը՝ LAG-ը ստորագրեց Իռլանդիայի WCDP- ի հետ համագործակցության մասին հուշագիր:
Շուշան Շիրինյան