Ուկրաինայից արտաքսվել են Վրաստանի 8 քաղաքացի, ինչպես ասվում է, Ուկրաինայում Վրաստանի դեսպանատան հայտարարության մեջ նրանք բռնի կերպով տեղահանվել են երկրից «Ուկրաինայի ազգային անվտանգությանը հակասող գործողությունների համար»:
«Ռուսթավի -2» հեռուստաընկերության Կիևյան գրասենյակի օպերատոր Թամազ Շավշիշվիլին երեկ ուշ երեկոյան ժամանել է «Վիլնյուս» լաստանավով Փոթի նավահանգիստ: Նրա խոսքերով, նա երեք տարով արտաքսվել է Ուկրաինայից, մինչ այդ երկրում բնակվելու ժամկետը որոշվել էր մինչ նոյեմբերի 24-ը:
«Ժամը 11:00-ն էր, ներխուժեցին մոտ 15 հատուկ նշանակայիններ ավտոմատներով: Նրանք հարվածեցին ինձ ատրճանակով, կողքի նետեցին և սկսեցին խփել ոտքերով: Ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Նրանք աչքերս փակել էին սկոտչով: Ես չէի հասկանում, թե ուր են ինձ տանում: Դրանից հետո ինձ նետեցին միկրոավտոբուսի բեռնախցիկ և տեղափոխեցին անհայտ ուղղությամբ: Ես ոչինչ չեմ տեսել, բայց հասկացա, որ մեքենան փոխվեց, տեղափոխվեցին մյուսի մեջ: Դրանից հետո մեքենան փոխվեց ևս երկու անգամ: Հետո լսեցի օդանավակայանում ուղղաթիռների ձայնը: Ուղղաթիռ բարձրացրեցին: Կարդացին ինչ-որ մի բան այն մասին, որ ես չեմ կարող երկիր մտնել երեք տարի.. Ուղղաթիռում նետեցին հատակին, և այն թռավ անհայտ ուղղությամբ: Մենք մեկ կամ երկու ժամ թռիչքի մեջ էինք, ինչ որ մի վայր հասանք, կրկին հանդիպեց հատուկ նշանակության մեքենան, և ես նավի վրա էի: Սա տևեց մի ամբողջ օր, ես ոչինչ չէի զգում, դեմքս արյունով էր ծածկված », – լրագրողներին ասաց Թամազ Շավշիշվիլին:
Ըստ նրա, Վրաստանի մյուս քաղաքացիները ձերբակալվել են տարբեր քաղաքներում, և նա տեսլ է նրանց արդեն լաստանավի վրա: Ըստ Շավիշիշվիլիի, ընդհանուր առմամբ արտաքսվել են 10 վրացիներ:
Վրաստանի դեսպանատունը Ուկրաինայում այս դեպքի վերաբերյալ տարածել է հայտարարություն, որտեղ ասվում է.
«Անմիջապես տեղեկությունները ստանալուց հետո Վրաստանի 8 քաղաքացիներին բռնի կերպով Ուկրաինայից հայրենիք վերադարձնելու վերաբերյալ, Ուկրաինայում Վրաստանի դեսպանատունը անմիջապես կապ է հաստատել և ներկա պահին նույնպես շարունակում է մշտական կապի մեջ մնալ Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարության հետ, ինչպես նաև բոլոր գերատեսչությունների հետ:
Ուկրաինայի անվտանգության ծառայության հրապարակած տվյալներով, այդ անձիք վերադարձվել են Վրաստան բռնի կերպով, Ուկրաինայի անվտանգության ծառայության, ոստիկանության, պետական արտագաղթի և սահմանապահ ծառայությունների համատեղ իրականացված գործունեության արդյունքում` ծավալած գործունեության համար, որոնք հակասում են Ուկրաինայի ազգային անվտանգության շահերին: Սրանով ուկրաինական կողմը բացատրում է և փոքր մանրամասներ վերադարձման մասին ստացված տեղեկատվության վերաբերյալ:
Դեսպանատունը շարունակում է ինտենսիվ շփումները ուկրաինական կողմի հետ, և ակնկալում է, որ Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու գործընթացը հնարավորինս կպահպանի բոլոր իրավական նորմերը, ու Վրաստանի քաղաքացիների իրավունքները պետք է հարգվեն »: