Թբիլիսիի ցույցերին մասնակցում են Ախալքալաքի բնակիչներ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության կամ «Միասնական ազգային շարժում» կուսակցության ակտիվիստները:
Ախալքալաքում «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչ Աշոտ Ռաիսյանն արդեն 2 օր է գտնվում է Թբիլիսիում՝ խորհրդարանի առջև տեղի ունեցող բողոքի ցույցերին: Նրա հետ միասին, բողոքի ցույցերին մասնկացում են Ախալքալաքի շրջանի տարբեր գյուղերից 28 համակիրներ՝ հիմնականում Դիլիսկա, Գումբուրդո, Բեժանո, Խոսպիո, Կոթելիա, Արագվա գյուղերից: Նրանք համաձայն չեն խորհրդարանի որոշման հետ՝ համարելով նոյեմբերի 14-ի իրադարձությունները որպես անհարգալից վերաբերմունք բնակչության նկատմամբ:
«Անկեղծ ասած, մենք մտադրություն չենք ունեցել պիկետավորում կազմակերպել Ախալքալաքում, բայց մոտ ապագայում կլինի: Քանի որ կուսակցական ռեսուրսները ուղղվել են դեպի Թբիլիսի, մեզ հրավիրել են Թբիլիսի, այդ իսկ պատճառով էլ մենք սկսեցինք Թբիլիսիից և մտածում ենք բողոքի ակցիաներ սկսել շրջաններում: Երեկ մենք մասնակցում էինք խորհրդարանի առջև ցույցին, այսօր մենք արգելափակում ենք մուտքը՝ հարավային մուտքի մոտ, իհարկե, միայն մենք չենք, կան Զուգդիդիից, Քութաիսիից, Թելավիից ցուցարարներ և մենք՝ ախալքալաքցիներս: Այն ինչ խորհրդարանն արեց 14-ին՝ խայտառակություն էր, երբ կուսակցության ղեկավարը հրապարակավ խոստանում է բնակչությանը, որ կլինի համամասնական ընտրական համակարգը և դրանից 3-4 ամիս հետո պատգամավորները օրենքը չեն ընդունում», – ասում է Աշոտ Ռաիսյանը:
Մոտակայքում իրենց բողոքն են արտահայտում «Եվրոպական Վրաստանի» ներկայացուցիչ Արսեն Կարապետյանը և նրա 30 համախոհները՝ Ջավախքից: Ինչպես Աշոտ Ռաիսյանը, Արսեն Կարապետյանը գտնում է, որ իշխող կուսակցության առաջնորդը խաբել է բնակչությանը, ուստի նա բողոքում է Թբիլիսիում, այլ ոչ թե Ախալքալաքում:
«Երկու շրջաններից 30 հոգի հավաքվել են՝ առանց մոբիլիզացիայի: Այս պահին ես և 30 հոգուց հինգը անձնական պատճառներով եկել ենք Ախալքալաք՝ տաք հագուստ և նման բաներ վերցնելու համար: Ինչում մենք պետք է համակարծիք լինենք Բիձինայի հետ՝ իր ստի, մի կողմ թողնելով ամեն մանր բան, բայց նա կոնկրետ կանգնեց և եղնիկի թախծոտ հայացքով ասաց, որ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով, և հեքիաթից հետո, որ իր ստրուկ պատգամավորները չեն քվեարկել, մենք բոլորս գիտենք դա: Դրանք սցենարներ են: Նրանք խաղացին ըստ սցենարի և գցեցին մեզ բոլորիս: Նա մեզ այլ տարբերակ – չթողեց: Դուք գիտեք, որ քաղաքական պայքարում ամենախաղաղաղը ես եմ և մեր կուսակցությունը (Եվրոպական Վրաստան), բայց մեզ այլ ելք չթողեցին: Բողոքի ակցիա չենք անցկացնում Ախալքալաքում, որովհետև Բիձինան մեզ չի թողել ոչ մի ընտրություն: Մկոյանը, ով դեմ է քվեարկել, ոչինչ չի որոշում, Հենզել Մկոյանը, ինչպես մյուս պատգամավորները, գտնվում է Բիձինայի ձեռքերում: Հետևաբար, մենք պետք է պայքարենք Բիձինայի օլիգարխիկ իշխանության դեմ, քանի որ նա մեզ ասում է, կամ ես, կամ ոչ ոք, այլ տարբերակ չկա», – ասում է Արսեն Կարապետյանը:
Քրիստինե Մարաբյան