Միայն 2012-2016 թթ.-ին ամբողջ աշխարհում մահացել է 530 լրագրող, իսկ 2006 թ.-ից մինչ օրս` 11 տարվա կտրվածքով` 930: Այսպիսի տեղեկատվություն է պարունակվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը, որը հրապարակվել է նոյեմբերի 2-ին, նվիրված Լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության միջազգային օրվան:
«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության տվյալների համաձայն, 2017 թ.-ի տասը ամիսների ընթացքում սպանվել է 47 լրագրող: Տասը դեպքերից 9-ում, այդ հանցագործությունների մեղավորները, խուսափում են պատժից:
Ամենից շատ վտանգի են ենթարկվում այսպես կոչված քաղաքացիական լրագրության ներկայացուցիչները, բլոգերում կամ սոցիալական ցանցերում տեղեկատվություն հրապարակողները, այն տարածաշրջաններից, որոնք չեն համարձակվում հաճախակի այցելել հասարակ լրատվամիջոցների լրագրողներ:
Արաբական երկրների տարածաշրջանը, ըստ ՄԱԿ-ի տվյալների, 2012 թվականից ամենավտանգավորն է լրագրողների համար, հիմնականում Սիրիայում, Իրաքում և Եմենում զինված հակամարտությունների առնչությամբ:
2013 թ.-ի Նոյեմբերի 2-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հայտարարվել է լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության միջազգային օր: Ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ 2013 թ. նոյեմբերի 2-ին Մալիում սպանված երկու ֆրանսիացի լրագրողների: