Ախալքալաքի բնակիչները տեղեկացան Վրաստանում Erasmus+ Youth Տեղեկատվական կենտրոնի գործունեության մասին:
«Բազմազգ Վրաստան» համաքաղաքացիական շարժումը Ախալքալաքում կազմակերպել էր հանդիպում Erasmus+ ներկայացուցիչների հետ: Հանդիպումը անցկացվեց Ախալքալաքի եվրոպական ինտեգրման տեղեկատվական կենտրոնում: Հանդիպման նպատակը Սամցխե-Ջավախք տարածաշրջանում Erasmus+ Երիտասարդական ծրագրի մասին տեղեկատվության տարածումն էր կազմակերպությունների, երիտասարդության և երիտասարդ աշխատողների շրջանում:
Հանդիպման մասնակիցները ստացան խորհուրդներ, թե ինչպես մասնակցել Erasmus+ Youth In Action ծրագրին (թրեյնինգ-կուրսեր, սեմինարներ, ուսումնական այցեր, ստաժավորում, եվրոպական կամավորական ծառայություն, երիտասարդության փոխանակման ծրագրեր և այլն):
Հանդիպումն անցկացվեց «Ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված տարածաշրջանների քաղաքացիական հասարակության զարգացմանը նպաստելու» նախագծի շրջանակներում`«Ժողովրդավարության ազգային հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ (National Endowment for Democracy):
Էրազմուս+-ը Եվրամիության ոչ կոմերցիոն ծրագիր է` ԵՄ անդամ երկրների, ինչպես նաև Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Մակեդոնիայի, Նորվեգիայի, Թուրքիայի համալսարանների միջև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագիր է: Ծրագիրը հնարավորություն է տալիս սովորելու, ստաժավորում անցնելու կամ դասավանդելու այլ երկրում, որը մասնակցում է ծրագրին: Դասընթացը և ստաժավորում անցնելու ժամկետները կարող են լինել երկու ամսից մինչ 1 տարի, և մինչ 2 տարի ժամկետով:
Էրազմուսը ներառված է Եվրամիության «2007-2013 Շարունակական կրթություն» ծրագրի մեջ: Էրազմուս ծրագրի հիմնական նպատակներն են Եվրոպայում կրթության որակի բարելավումը, եվրոպական և հարևան երկրների ուսանողների զարգացումը և մշակութային կապերի զարգացումը ԵՄ եկրների հետ: Էրազմուսը բուհերի համագործակցության հնարավորություն է տալիս և երաշխիքների հիմք է տալիս մասնակիցներին, որ արտերկրում անցկացվող ժամանակը (ծրագրի պայմանների պահպանմամբ) հետ վերադառնալու ժամանակ հաշվի է առնվում համալսարանի կողմից:
Եվրոպական հանձնաժողովը սահմանում է կրթական, լեզվական և մշակութային առումով ուսանողների զարգացումը` եվրոպական այլ երկրներում ուսման միջոցով, հաստատությունների միջև համագործակցության ընդլայնման և հյուրընկալող հաստատությունների կրթական միջավայրի հարստացման և երիտասարդների զարգացումը խթանելու համար, որպես բարձր որակավորում ունեցող և միջազգային փորձ ունեցող լայնամիտ ապագա մասնագետներ:
Քրիստինե Մարաբյան