Սամցխե-Ջավախքի 6 քաղաքներում քաղաքապետերի պաշտոնում առաջադրվել է 35 թեկնածու, նրանցից 14-ը ազգությամբ հայեր են:
Ախալցիխե, Ախալքալաք և Ադիգեն քաղաքներում քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն 6-ական թեկնածու: Նինոծմինդայում և Ասպինձայում՝ 5-ական, իսկ Բորժոմիում՝ 7 թեկնածու:
Տարածաշրջանի 6 քաղաքներից 5-ում «Գիորգի Վաշաձե – Նոր Վրաստանի միասնություն» նախընտրական բլոկը քաղաքապետի պաշտոնում առաջադրել է ազգությամբ հայերի: Իսկ մնացած կուսակցությունները ազգությամբ հայեր են առաջադրել միայն Ախալքալաքում և Նինոծմինդայում:
Ադիգենում՝ Արկադի Սահակյանի, Ասպինձայում՝ Գալուստ Մկրտչյանի, Բորժոմիում՝ Արտակ Հովսեփյանի, Ախալցխայում՝ Արզուման Զորողլյանի, Ախալքալաքում՝ Ռուբեն Մկրտչյանի թեկնածությունները:
Վեց քաղաքներում քաղաքապետերի պաշտոնում առաջադրված 35 թեկնածուներից միայն երկուսն են առաջադրվել նախաձեռնող խմբի կողմից, իսկ մնացած 33-ը ներկայացնում են քաղաքական տարբեր կուսակցություններ ու դաշինքներ: Նինոծմինդա քաղաքում նախաձեռնող խմբի կողմից առաջադրվել է Անդրանիկ Ղարսլյանը, իսկ Ասպինձայում՝ Լևան Ցաբաձեն:
Սամցխե-Ջավախքի 6 քաղաքների քաղաքապետերի պաշտոնում առաջադրված 34 թեկնածուներից միայն մեկն է կին, մնացածն արական սեռի ներկայացուցիչներ են: «Վրացական երազանք-դեմոկրտական Վրաստան» իշխող կուսակցությունը Նինոծմինդայում առաջադրել է Անիվարդ Մոսոյանի թեկնածությունը:
Վրաստանում հոկտեմբերի 21-ին կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների՝ Շրջանային ժողովի պատգամավորների և քաղաքապետերի ընտրություններ:
Աղունիկ Այվազյան