5 լարի արժողությամբ թղթադրամները նորացված դիզայնով, հին թղթադրամների հետ միասին այսօրվանից շրջանառության մեջ կլինեն:
Վրաստանի Ազգային բանկը 2016 թվականի փետրվարի 1-ից շրջանառության է թողարկել 20 և 50 լարի արժողությամբ թղթադրամներ, իսկ 2016 թվականի հոկտեմբերի 1-ից` 100 լ:
Նոր 5 լարի արժողությամբ թղթադրամների վրա հատուկ նշաններ կան տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար, ինչպես նաև ժամանակակից պաշտպանիչ նշաններ, որոնք միաժամանակ հեշտությամբ են երևում սպառողին:
Թղթադրամների վրա պահպանվել է ծանոթ, սկզբնական թեմատիկան, միևնույն ժամանակ, պատմությունը ներկայացված է թղթադրամների նոր նշանների վրա, նոր տարրերով, որոնք այն դարձնում են ավելի բազմազան: Նոր դիզայնը ավելի ճշգրտությամբ ցուցադրում է Վրաստանի կարևոր մշակութային և պատմական ժառանգությունը:
Նոր թղթադրամները մի փոքր ավելի մեծ են, քան հները: Նոր թղթադրամների ձևավորման հեղինակն է վրացի նկարիչ Բաչա Մալազոնիան: նորացված թղթադրամների էսքիզների կատարելագործման գործընթացում, մշակված Վրաստանի Ազգային բանկի կողմից, մասնակցում էին աշխարհում առաջատար ընկերություններ. Giesecke & Devrient (Գերմանիա), Oberthur Fiduciaire (Ֆրանսիա) և De La Rue (Անգլիա):