Հասարակություն 29 Օգոստոսի, 2017 • Աշխատանքի դասերը կվերականգնվեն, սակայն ոչ բոլորի համար

Հոկտեմբերից Վրաստանի պետական դպրոցներում կլինի նոր առարկա` աշխատանքի դաս, որը պարտադիր չի լինելու, հաղորդել է Վրաստանի Հանրային հեռուստաընկերության առաջին ալիքը:

Ըստ ցանկության աշակերտները կսովորեն ճաշ պատրաստել և կարել, կսովորեն քանդել և հավաքել համակարգիչը, ինչպես նաև կտիրապետեն բազմաթիվ այլ հմտությունների, որոնք կօգնեն նրանց կյանքում: Վրաստանի դպրոցներում աշխատանքի դասերը կրճատվել էին 2014 թվականին: Հոկտեմբերից, 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները կրկին կկարողանան սովորել այս առարկան:

Վրաստանի Կրթության և գիտության նախարարության փորձնական ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար դպրոցները և մասնագիտական ուսումնական հաստատությունները ակտիվորեն կհամագործակցեն միմյանց հետ, որպեսզի սովորողները փորձնական դասերը կարողանան անցնել տարբեր ձեռնարկություններում: Աշխատանքի դասերը անցկացվելու են այն դպրոցներում, որտեղ ստեղծված են գործնական գիտելիքների ձեռքբերման նվազագույն բազա:

«Աշխատանքի հմտությունների զարգացումը դպրոցական տարիքում շատ կարևոր է աշխատուժի առաջընթացի և աշխատանքային գործունեության համար», — ասաց Վրաստանի Կրթության փոխնախարար Լիա Գիգաուրին:

Աշխատանքի դասերը հիմնականում կանցկացնեն մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսուցիչները, բայց հնարավոր է, որ այդ նպատակով ուսուցիչների մի մասը անցնեն վերապատրաստում: Աշխատանքի դասի համար ուսուցիչները կստանան աշխատավարձին ավելացրած` տասը լարի (ավելի քան չորս դոլար): Փորձնական ծրագրի իրականացման համար հատկացվել է 2 միլիոն լարի (մոտ 830 հազար դոլար):

Նյութը` Sputnik Georgia

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝