Ասպինձայի, Նինոծմինդայի և Ախալքալաքի փրկարարները աշխատում են Մաջադիա գյուղի մոտակայքում անտառային գոտում հրդեհի հանգեցման վրա, սակայն հրդեհի վերացման համար օգնության կարիք ունեն, քանի որ հրդեհը տարածվում է անտառով մեկ, մինչ բնակելի կետ դեռ հեռու է:
Ախալքալաքի ամենամեծ հրշեջ մեքենան փչացել է Բորժոմիի հրդեհի ժամանակ: Փրկարարական թիմին օգնության են եկել հարակից շրջանների փրկարարները, արդեն 40 րոպե է Ախալցիխեից 8 տոննա ջուր ունեցող երկու մեծ հրշեջ մեքենաներ են դուրս եկել:
Հրդեհի նախնական պատճառը գյուղացիների կողմից անտառին հարող դաշտերի չորացած խոտի այրումն է:
Փրկարարների նախնական, ոչ պաշտոնական հաշվարկներով, հրդեհի և ծխի մեջ է գտնվում 10 հեկտար անտառ: Փրկարարները խնդրեցին օգնություն ուղղաթիռներով վերևից, սակայն Բորժոմիում ուղղաթիռի ընկնելուց հետո, դեռ դրանք ներգրավված չեն փրկարարական աշխատանքներում:
Անտառային գոտու մոտ շատ դիտորդներ և անտառի մասին անհանգստացողներ են հավաքվել: Նրանց թվում են նաև տեղի իշխանությունների ներկայացուցիչները և խորհրդարանի անդամ:
Այժմ հիմնականում անտառը ծխի մեջ է, ուժեղ հրդեհ չկա, բայց որոշ տեղերում առաջանում է կրակ և ուժ է հավաքում: