Մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության հարցերով Վրաստանի ազգային գործակալությունը Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղում գտնվող Սուրբ Ստեփանոս եկեղեցուն շնորհել է մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ:
Կարգավիճակը տրվել է Մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության տնօրեն Նիկոլոզ Անթիձեի հրամանով 2017 թ.-ի հունիսի 30-ին:
«Սբ. Ստեփանոս Եկեղեցին գտնվում է գյուղի հյուսիս-արևելյան մասում: Կառուցվել է տասնիններորդ դարի վերջին, տուֆից: Մուտքը` արևելքից:
Նախկինում արևելյան եզրին գտնվում էր զանգակատունը: Եկեղեցու ճակատամասը զարդարված է շրջանակյա դռներով, իսկ արևելյան ճակատամասը որմնասյուներով, միավորված քիվերով և խոշոր ռելիեֆային խաչերով: Ինչ վերաբերում է ներքին կահավորանքին, եկեղեցու բեմի որմնասյուներում ներկայացված են հրեշտակների պատկերներ: Նման նկարներով և ռելիեֆային խաչերով զարդարված են որմնախորշը և մկրտության ավազանը: Արևելյան պատի որմնասյուների մոտ կառուցվել են գերեզմանաքարեր ուշ միջնադարի ռելիեֆային նկարներով:
Եկեղեցու հարավ-արևմտյան անկյունում առանձնացված են հայկական շինարարական մակագրություն ամսաթվով: Եվս երկու արձանագրություններ արված են մկրտարանի խաչի շուրջ: Եկեղեցու հյուսիս-արևելյան անկյան շինարարությունում օգտագործված է վաղ միջնադարյան սյունը», – այս տեղեկությունը եկեղեցու մասին և լուսանկարները Վրաստանի Մշակութային ժառանգության գործակալության կայքից է: