Ջավախքի Գումբուրդո գյուղն առանձնակի ոգևորությամբ ու շուքով է նշում Սուրբ Զատիկը համատեղելով եկեղեցական ծեսերն ու ժողովրդական ավանդույթները: Այս տարի Սուրբ Զատիկը սովորության համաձայն երգ ու պարով չնշեցին քանի որ գյուղում հանգուցյալ կար և գյուղը սգի մեջ էր։
Գումբուրդոն հայտնի է նաև «Քրտնած քար» կոչվող սրբավայրով, որը գտնվում է ժայռաբեկորի մեջ։ Զատիկի օրը, քարը խոնավանում է և նրանից գոլորշի է բարձրանում, որը տևում է մոտավոր 3-4 ժամ: Երիտասարդները թաց քարը սրբում են թաշկինակով: Գյուղում ընդունված ավանդույթի համաձայն, նույն թաշկինակով 7 տարի շարունակ սրբում են քարը, գյուղացիները ասում են, որ եթե սրբում ես քրտնած քարը, ապա երազանքդ իրականանում է:
Ջուլիետա Տոնականյան